Պարսից ծոցում գտնվող 3 կղզին Իրանի անբաժանելի մասն են. Ռաիսի

Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին Պարսից ծոցում գտնվող իրանական երեք կղզիներն անվանել է երկրի անբաժանելի տարածք, գրում է Iran.ru-ն։

 

Նախագահ Ռաիսին այս մասին հայտարարել է հարավային Հորմոզգան նահանգ կատարած այցի ժամանակ։

 

Նա ընդգծել է, որ վերջնական և պատմական փաստաթղթերը միշտ հաստատել են Իրանի ինքնիշխանությունը Աբու Մուսա երեք կղզիների, ինչպես նաև Պարսից ծոցի Մեծ և Փոքր Թունբների նկատմամբ:

 

Խոսելով տարածաշրջանում Իրանի կառուցողական դերի մասին՝ Ռաիսին ընդգծել է, որ Իրանի դիրքորոշումը տարածաշրջանում միշտ եղել է կայուն անվտանգության ապահովումը։

 

Շնորհակալություն հայտնելով Իրանի անվտանգության ուժերին տարածաշրջանում կայուն խաղաղություն ստեղծելու համար՝ նա հավելել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության ներկայությունը Պարսից ծոցում և Օմանի ծովում ապահովում է անվտանգությունը, մինչդեռ օտարների ներկայությունը սպառնում է տարածաշրջանային խաղաղությանը։

 

Իրանցի պաշտոնյաները բազմիցս ընդգծել են, որ Պարսից ծոցի երեք կղզիները՝ Աբու Մուսա, Մեծ և Փոքր Թունբ, երկրի անբաժանելի մասն են: Ռազմավարական դիրքով գտնվող կղզիները մոտ են Հորմուզի նեղուցին՝ աշխարհի ամենակարևոր նավթային հանգույցին:

 

Այնուամենայնիվ, Արաբական Միացյալ Էմիրությունները բազմիցս պահանջներ են ներկայացրել կղզիների նկատմամբ:

 

Share This