Պարզ մեթոդ գլխապտույտներից ազատվելու համար
Թերապևտ Օլեգ Աբակումովը ներկայացրել է գլխապտույտների դեմ պայքարի արդյունավետ ու պարզ մեթոդ։ Նրա խոսքով՝ եթե դեղահաբերը չեն օգնում ազատվել գլխապտույտից, ապա օգնության կարող է հասնել վարժությունների պարզ համալիրը, գրում է doctor.rambler.ru-ն։
«Ուղիղ նստեք անկողնու վրա, գլուխը թեքեք դեպի ձախ, կտրուկ պառկեք և մնացեք այդ դիրքում 30 վայրկյան։ Այնուհետև գլուխը թեքեք դեպի աջ և պառկեք այդպես 30 վայրկյան։ Այնուհետև խոնարհեք իրանը, որպեսզի թևը կախված լինի մահճակալից և պառկեք այս դիրքով 30 վայրկյան մինչև գլխապտույտից չազատվեք»,- նշել է մասնագետը։
Աբակումովի խոսքով՝ այս պրոցեդուրան կոչվում է Էփլի մանևր։ Այն շատ արդյունավետ է, սակայն էլ ավելի լավ արդյունքի հասնելու համար կարելի է նաև վեստիբուլյար մարմնամարզություն անել։
