Պարեկները տուգանել են ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Գրիգորյանին
ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային Ծառայության Գեղարքունիքի մարզի պարեկները տուգանել են Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Գրիգորյանին։
Ըստ աղբյուրի, պատգամավորը Նորատուսից Երեւան վերադառնալիս, 11-30 կմ/ժ-ով գերազանցել է ճանապարհային երթեւեկությամբ սահմանված արագությունը։ Սեւանի պարեկները, նկատելով «օրինազանց վարորդին», կանգնեցրել են ու վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմել։ Վարչական տույժի չափը կազմել է 20 հազար դրամ, հանվել է 2 տուգանային միավոր։
Ուշագրավ է, որ պարեկներին չի կաշկանդել Գրիգորյանի պատգամավոր, այն էլ իշխանական պատգամավոր լինելու հանգամանքը։
