Պատրաստում ենք կաղամբով անչափ համեղ աղցան նոր բաղադրատոմսով
Պատրաստում
ենք կաղամբով անչափ համեղ աղցան նոր բաղադրատոմսով Ուզում եք համատեղել համեղը օգտակարի հետ՝ ամեն օր պատրաստեք համեղ բանջարեղենային աղցաններ: Bavnews.am-ը առաջարկում է փորձել պատրաստել կաղամբով այս աղցանը:Այն ոչ միայն համեղ է այլև օգտակար։ Նրանք, ովքեր միս չեն ուտում, երշիկը կարող են բացառել՝ դրանից համը չի տուժի։ Իսկ ով խուսաբում է երշիկեղենից, կարող է այն փոխարինել խաշած հավի ֆիլեով։Բաղադրիչներ (նախատեսված 5 հոգու համար, եթե պատրաստելու եք ավելի մեծ քանակությամբ մարդկանց համար վերցրեք ավել ամեն բաղադրիչից)՝Կաղամբ` 300 գր.Կանաչ սոխ` 20 գր.Գազար` 80 գր.Կանաչեղեն` 10 գր.Վարունգ` 200 գր.Երշիկ կամ խոզապուխտ (խաշած հավի ֆիլե)` 80 գր.Կանաչ ոլոռ` 100 գր.Մայոնեզ կամ թթվասեր` 50 գր.Աղ սև պղպեղ՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը (պատրաստման ժամանակը՝ 15 րոպե)`Աղցանը խառնելու համար մենք վերցնում ենք հարմար խորը չոր աման։1․ Բարակ շերտերով մանրացրեք կաղամբը, գազարը անցկացրեք խոշոր քերիչով:2․ Մանր կտրատեք կանաչ սոխը, ինչպես նաև սամիթը կամ այլ կանաչի՝ ձեր ցանկությամբ:3․ Վարունգը և երշիկը կտրատեք փոքր խորանարդներով:4․ Ավելացրեք պահածոյացված կանաչ ոլոռ:5․ Մատուցելուց անմիջապես առաջ աղցանին ավելացրեք մայոնեզ: Կարող եք օգտագործել թթվասեր: Լավ խառնել Աղցանը պատրաստ է, կարող եք մատուցել սեղանին։ Բարի ախորժակ։Նյութը հրապարակման պատրաստեց՝ Bavnews.am-ը։
