Պատրաստեք լցոնած խնձորներ հետևյալ բաղադրատոմսով

Լցոնած խնձորներ շատ համեղ Ամանորյա բաղադրատոմսեր է և կարելի է մատուցել Ամանորյա սեղաններին:Հավի փափկամիսը եփել, հովացնել, մանր կտրատել: Կարագը հալեցնել, ավելացնել ալյուր, լավ խառնել, կաթ լցնել: Անընդհատ խառնելով՝ հասցնել եռման աստիճանի: Աղ ու պղպեղ ցանել: Եփել, մինչ սուսը թանձրանա: Խառնել սոուսն ու փափկամիսը, վերցնել կրակից: Խնձորի վերին մասը հանել, միջուկը նույնպես, որպեսզի մնան 0.5սմ հաստությամբ պատեր: Ցանկության դեպքում, կարելի է զիգզագի ձև տալ: Խնձորների մեջ միջուկ դնել: Շարել տապակի մեջ: Յուրաքանչյուր խնձորի վրա մի կտոր կարագ դնել, դնել ջեռոցը: Եփել 35-40 րոպե 180 աստիճանում:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )