Պատրաստեք լցոնած գայլաձուկ հետևյալ բաղադրատոմսով

Ինչպես պատրաստել լցոնած գայլաձուկ
Գայլաձուկը մաքրել, լողակները չկտրել գլուխն առանձնացնել խռիկները հանել: Միսն առանձնացնել կաշվից: Այն բավականին հեշտ է հանելը: Պոչի մասից ոսկորը կոտրել: Ձկան փորը մաքրել: Միսը փշերից առանձնացնել: Հացը թրջել կաթի մեջ: Մսաղացով աղալ միսը հացը սոխը: Կանաչին մանր կտրատել: Խառնել միսը, սոխը, հացը բրինձը, կանաչին: Աղ, պղպեղ ցանել: Ավելացնել ձու, լավ խառնել: Ստացված զանգվածով լցոնել կաշին: Շարել փայլաթղթի վրա այն փաթաթել դնել ջեռոցը: Եփել 180 աստիճան ջերմաստիճանում 1 ժամվա ընթացքում: Հովացնել ամբողջությամբ և միայն այդ ժամանակ փայլաթուղթը բացել: Մատուցել սառը վիճակում: Զարդարել ըստ ցանկության

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )