ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ՎՈՅԱԺՆԵՐԻ ՄԵՋ ԵՆ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԸ
Ազգային ժողովի պատգամավորների վոյաժների սեզոնը բացվել է։ Աժ -ում մայիս-հունիս ամիսները բյուջեի հաշվին գործողումների անվան տակ աշխարհով մեկ տուրիստական այցերի շրջան կարելի է համարել։ Օրինակ՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) երիտասարդ պատվիրակների ոչ ֆորմալ հանդիպման աշխատանքներին մասնակցելու համար 2022 թվականի հունիսի 1-4-ը Անդորրա լա Վելյա են մեկնելու ՔՊ-ական պատգամավոր, ԵԱՀԿ ԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակության անդամ Սարգիս Խանդանյանը եւ Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջազգային կազմակերպությունների բաժնի գլխավոր մասնագետ Մարիամ Հաջի-Հակոբյանը։
Հայաստանի եւ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպմանը մասնակցելու համար 2022 թվականի մայիսի 2-3-ն էլ Ավստրայի մայրաքաղաք Վիեննա է գործուղվելու Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը։ Նրա գործուղումը այն եզակիներից է, որ սխալ կլինի համարել որպես տուրիստական շրջագայություն, այն իսկապես պետական նշանակության գործուղում է, պարզապես դժվար է այն գնահատել որպես ի շահ պետության և պետականության՝ հաշվի առնելով, թե ով է Հայաստանի անունից որպես հատուկ ներկայացուցիչ Թուրքիայի հետ բանակցողը։
Ազգային ժողովի ՔՊ-ական պատգամավորներ Անդրանիկ Քոչարյանը, Արուսյակ Ջուլհակյանն ու ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանն էլ ԱԺ նախագահի հրամանագրով մայիսի 26-31-ը Վիլնյուս՝ Լիտվայի Հանրապետություն, որպեսզի մասնակցեն ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանի աշխատանքներին։ Տարօրինակ է, որ այս ցանկում նշված է նաև ընդդիմադիր պատգամավոր Աննա Գրիգորյանի անունը, որն այս օրերին դուրս է եկել փողոցային պայքարի՝ ընդդեմ այս իշխանությունների և չի մասնակցում խորհրդարանի աշխատանքներին, բայց ՆԱՏՕ-ի գարնանային նստաշրջանի նիստերին մասնակցելու համար, փաստորեն, պատրաստ է մեկնել Վիլնյուս։ Համենայնդեպս, եթե մեկնելու չլիներ, նախապես կտեղեկացներ, և նրա անունը ԱԺ նախագահի հրամանագրով ձևավորված պատվիրակության կազմում չէր լինի։ ՔՊ-ական Արուսյակ Ջուլհակյանը Վիլնյուսից վերադառնալուց հետո մայիսի 12-14-ին էլ կմեկնի Փարիզ՝ մասնակցելու ԵԽԽՎ Միգրացիայի, փախստականների եւ տեղահանված անձանց հարցերի հանձնաժողովի նիստի աշխատանքներին։
Նույն կերպ «Հայաստան» խմբակցության մեկ այլ ընդդիմադիր պատգամավոր Արմեն Ռուստամյանն էլ մայիսի 8-11-ը մեկնել է Հռոմ՝ մասնակցելու Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Մշակույթի, գիտության, կրթության եւ լրատվամիջոցների հարցերի հանձնաժողովի նիստի աշխատանքներին։
Մայիսի 10-14-ն էլ Դուբայ են գործուղվել Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանն ու նրա օգնական Աննա Ամիրխանյանը՝ մասնակցելու ինչ-որ ցուցահանդեսի։
Ճանաչողական այցով Ազգային ժողովի եւ ՄԱԿ-ի զարգացման հայաստանյան գրասենյակի հետ համատեղ իրականացվող «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակներում 2022 թվականի մայիսի 8-13-ն էլ Վիեննա են գործուղվել ԱԺ ՔՊ-ական պատգամավորներ Գեւորգ Պապոյանը, նույն հանձնաժողովի նախագահի տեղակալ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը, ՔՊ-ականներ Արուսյակ Մանավազյանը, Միքայել Թումասյանը, Հռիփսիմե Գրիգորյանը, Արթուր Հովհաննիսյանը, ինչպես նաև Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանը, Ազգային ժողովի բյուջետային գրասենյակի համակարգող փորձագետներ Գագիկ Բարսեղյանն ու Աշոտ Եղիազարյանը։
Մայիսի 17-20-ն էլ Փարիզ է մեկնելու մեկ այլ ընդդիմադիր պատգամավոր՝ Ազգային ժողովի տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Գևորգյանը:
ԵԽԽՎ Իրավահավասարության եւ խտրականության դեմ պայքարի հարցերի հանձնաժողովի նիստի աշխատանքներին մասնակցելու համար 2022 թվականի մայիսի 11-13-ն էլ Ստոկհոլմ (Շվեդիայի Թագավորություն) կմեկնի ԵԽԽՎ-ում պատվիրակության անդամ, ՔՊ-ական Էդուարդ Աղաջանյանը:
Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական Վլադիմիր Վարդնայանին էլ մայիսի 8-12-ը գործուղել են Դուշանբե (Տաջիկստանի Հանրապետություն), որ մասնակցի «Սահմանադրական արդարադատության եւ օրենքի գերակայություն» թեմայով Միջազգային կլոր սեղանի կոնֆերանսին։ Շատ կարևոր գործուղում, որին եթե ՔՊ-ական այս պատգամավորը չմասնակցեր, հավանաբար Հայաստանի Հանրապետությունը լուրջ կորուստ կունե
