Պատառոտված հագուստ և արյուն՝ դեմքին. Քարդաշյանի և Քանյե Ուեսթի դուստրն իր արտաքինով վախեցրել է համացանցի օգտատերերին
Նորթ Ուեսթը հայտնվել է պապարացիների ուշադրության կենտրոնում, երբ քայլել է Բյանկա Ցենսորիի ընկերակցությամբ։ Նրանք բռնել են իրար ձեռքերը ու զրուցել են։ Ճիշտ է, աղջկա տեսքը շփոթեցրել է համացանցի օգտատերերին։ Քիմի և Քանյեի դուստրը հագել է պատռված մոխրագույն մարզաշապիկ, սև շորտեր և ռետինե կոշիկներ։ Նրա դեմքին կապտուկներ կային։ Սակայն, ըստ TMZ-ի, պետք չէ անհանգստանալ, դա պարզապես դիմահարդարում է։
Հիշեցնենք, որ տարեսկզբին հայտնի դարձավ, որ ռեփերը գաղտնի ամուսնացել է YEEZY-ի նախկին աշխատակցուհի Բյանկա Ցենսորիի հետ։ Այդ օրը պապարացիները նկատել են նրա մատնեմատի մատանին։

