ՊԱՏԱՌԱՔԱՂԸ (The FORK), յուրահատուկ հյուրասիրության արձան է Շվեյցարիայի Ժնեւի լճի ափին գտնվող Վեվե փոքրիկ առողջարանային քաղաքին
ԱՇԽԱՐՀԻ ՀՐԱՇՔՆԵՐԸ։
ՊԱՏԱՌԱՔԱՂԸ (The FORK), յուրահատուկ հյուրասիրության արձան է Շվեյցարիայի Ժնեւի լճի ափին գտնվող Վեվե փոքրիկ առողջարանային քաղաքի:
Լճի ափին գտնվող «ՊԱՏԱՌԱՔԱՂԸ»-ն դարձել է քաղաքի իսկական այցեքարտը: Վեվը գտնվում է շվեյցարական Ռիվիերայում, Լոզանի եւ Մոնրյոյի միջեւ։ Այս գեղեցիկ քաղաքը հայտնի է իր հանգստությամբ: Այստեղ կարելի է ժամերով քայլել լճի եզերքով:
Հուշարձանը պատրաստված է չժանգոտվող պողպատից, ունի 8 մետր բարձրություն եւ 1,3 մետր լայնություն: Հուշարձանի նախագծողը շվեյցարական Նևչատել քաղաքից քանդակագործ Ժան-Պիեռ Զագգն է:
