-Shadow-Here--Shadow-Here- Պաշտոնական այցով Հայաստանում է գտնվելու ՖՄԿ գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոն – ԱՄԲԻՈՆ NEWS

Պաշտոնական այցով Հայաստանում է գտնվելու ՖՄԿ գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոն

Հոկտեմբերի 17-19-ը պաշտոնական այցով Հայաստանում է գտնվելու Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոն: Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։

«Հոկտեմբերի 18-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի ԱԳ նախարարի և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարի հանդիպումը, որից հետո նրանք հանդես կգան մամուլի համար հայտարարություններով:

Այցի շրջանակներում Լուիզ Մուշիկիվաբոն հանդիպումներ կունենա նաև ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Share This