«Պայքար ստվերի դեմ,թե՞ պարտադրանք ընդդեմ քաղաքացու կամքի»
«Պայքար ստվերի դեմ,թե՞ պարտադրանք ընդդեմ քաղաքացու կամքի»
Ցանկացած ժողովրդավարական երկրում,քաղաքացիները ունեն ընտրության իրավունք։Այստեղ երկու կարծիք լինել չի կարող։Ու քանի որ,ինչպես ընդունված է ասել,պետությունն է մարդու համար և ոչ թե մարդը պետության,բոլոր օրենքները նախ և առաջ պետք է բխեն հենց հասարակ քաղաքացու շահերից։Մեր երկրում,այս սկզբունքը կարծես թե չի արմատավորվել և արդյունքում ընդունվում են այնպիսի օրենքներ,որոնք թերի են իրենց բնույթով ու բովանդակությամբ:Սրա հետ մեկտեղ,իրենց մեջ պարունակում են անընդունելի պարտադրանքի բաղադրիչ։
Իսկ հիմա խոսենք բուն թեմայի մասին։Ինչու՞մն է խնդիրը։Վերջերս ուժի մեջ մտավ մի օրենք,համաձայն որի,300.000 դրամը գերազանցող բոլոր ֆինանսական գործարքները պետք է կատարվեն առկանխիկ եղանակով։Գործադիրը սա ներկայացնում է իբրև ստվերի դեմ պայքարի արդյունավետ միջոց։Նախ պարզ չէ,թե ինչու՞ է սահմանվել հենց 300.000 դրամի չափը,այլ ոչ թե ասենք 200.000,կամ 400.000-ը։Եվ հետո,ինձ բացատրեք խնդրեմ,ես ՀՀ քաղաքացի եմ,ունեմ բնակարան՝սեփականության իրավունքով։Ենթադրենք,որոշել եմ բնակարանս վաճառել։Գտել եմ գնորդ,գին ենք պայմանավորվել ու տեղի է ունեցել գործարք,ենթադրենք կանխիկ եղանակով։Որտե՞ղ է թաքնված այստեղ այն չարաբաստիկ ստվերը,որի դեմ պատրաստվում են պայքարել։Ես լավ չեմ պատկերացնում։Ով հասկանում է,խնդրում եմ թող ինձ բացատրի։
Եվ հետո,այստեղ առկա է նաև մեկ այլ խնդիր։Եկե՜ք պատկերացնենք մի պահ,որ քաղաքացին չունի կայուն աշխատանք,ինչը հնարավորություն չի տալիս իրեն ունենալու բանկային քարտ։Որովհետև,հասկանալի պատճառներով,ոչ մի բանկ նման քայլի չի գնա,և քարտ չի տրամադրի՝ոչ ստաբիլ եկամուտ ունեցող քաղաքացիներին։Բայց մարդն ունի՝սեփականության իրավունքով բնակարան,կամ որևէ այլ անշարժ գույք,որի արժեքը գերազանցում է 300.000 դրամը։Եվ ի՞նչ…Այս մարդուն,փաստացի արգելում են կանխիկ գործարք անելու իրավունքից։Պետությունը իր կամքն է պարտադրում,ասելով,թե հարգելի քաղաքացի,դու պարտավոր ես այս դեպքում միմիայն կանխիկ եղանակով անել քո գործարքը։Ինչու՞։Եվ այստեղ ուղղակիորեն ոտնահարվում է քաղաքացիների իրավունքը։Իշխանությունը ի՞նչ իրավունք ունի՝առանց քաղաքացու կարծիքն հաշվի առնելու,իրեն վճարման ձև պարտադրի։Դա ազատ ընտրության հարց պետք է լինի։Բոլոր ժողովրդավարական երկներում,որոնց մենք փորձում ենք նմանվել,մարդիկ ազատ են՝առք ու վաճառքի դեպքում,ընտրել վճարման իրենց նախընտրելի ձևը։
Արթուր Օգանեզով (Ambion-News.am-ի քաղաքական վերլուծաբան։
