-Shadow-Here--Shadow-Here- Պայմանավորվել են առաջիկայում կազմակերպել հայ-իրաքյան միջկառավարական հանձնաժողովի նիստ – ԱՄԲԻՈՆ NEWS

Պայմանավորվել են առաջիկայում կազմակերպել հայ-իրաքյան միջկառավարական հանձնաժողովի նիստ

Փաշինյանը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Իրաքի Հանրապետության վարչապետ Մոհամմեդ Շիա Սուդանի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։

«Զրուցակիցները կարևորել են հայ-իրաքյան հարաբերությունների զարգացումը տարբեր ուղղություններով, այդ թվում` քաղաքական և տնտեսական: Այդ առումով, կողմերն ընդգծել են երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի խորացման անհրաժեշտությունը, գործարարների շրջանում փոխգործակցության ընդլայնումն ու ամրապնդումը:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում կազմակերպել Հայ-իրաքյան միջկառավարական հանձնաժողովի նիստ, որի ընթացքում կնախանշվեն հետագա քայլերն ու համատեղ ծրագրերը:

Կարևորվել է նաև միջազգային հարթակներում փոխշահավետ համագործակցությունը»,- նշված է հաղորդագրությունում:

Share This