-Shadow-Here--Shadow-Here- ՉԼ․ Հենրիխ Մխիթարյանը՝ «Միլան» – «Ինտեր» հանդիպման լավագույն խաղացող – ԱՄԲԻՈՆ NEWS

ՉԼ․ Հենրիխ Մխիթարյանը՝ «Միլան» – «Ինտեր» հանդիպման լավագույն խաղացող

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի՝ «Միլան»- «Ինտեր» հանդիպման լավագույն ֆուտբոլիստը: Այս մասին հայտնում է ՈՒԵՖԱ-ի մամուլի քարտուղարությունը:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում «Ինտերը» 2։0 հաշվով հաղթել է «Միլանին»։

«Ինտերի» հաշիվը 11-րդ րոպեին կրկնապատկել է Հենրիխ Մխիթարյանը՝ դառնալով առաջին հայ ֆուտբոլիստը, որը գոլ է խփել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում։

Թիմերի պատասխան հանդիպումը կկայանա մայիսի 16-ին։

Share This