-Shadow-Here--Shadow-Here- Չինացի հնագետներն առաջին անգամ ածխածնի կալցինացման հնագույն վառարան են հայտնաբերել – ԱՄԲԻՈՆ NEWS

Չինացի հնագետներն առաջին անգամ ածխածնի կալցինացման հնագույն վառարան են հայտնաբերել

Չինացի հնագետներն ածխածնի կալցինացման վառարան են հայտնաբերել, որը թվագրվում է մ.թ.ա 475-221 թվականներին: Հայտանագործությունն արվել է Հենան նահանգում գտնվող ավերակների տարածքում իրականացվող պեղումների ժամանակ, հաղորդում «Սինխուան»:

Խոսքը գյուղատնտեսական գործիքների եւ զենքի պատրաստման պետական արհեստագործական կենտրոնի մասին է, որը գտնվում է Հանի թագավորության օրոք գոյություն ունեցած Չժենհան քաղաքի տարածքում: Չժենհան հնագույն քաղաքը ներկայիս Սինչժեն քաղաքի մի մասն է :

Փորձագետները նաեւ չուգուն են հայտնաբերել երկաթյա հնագույն իրերում:

Հետազոտողների խոսքով՝ պեղումների ժամանակ մեծ քանակութամբ կերամիկական իրեր են հայտնաբերվել, որոնց թվում 20 կարեւոր արտեֆակտ, որոնք առնչվում են չուգունագործության հետ:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )