Չինաստանը Թայվանի շուրջ սկսել է մարտական կրակով երբևէ ամենախոշոր զորավարժությունները. Սի Ծինփինը խոստացել է անհրաժեշտության դեպքում կղզին ուժով վերամիավորել

Չինաստանը Թայվանի շրջակայքում սկսել է մարտական կրակով երբևէ ամենախոշոր զորավարժությունները, որոնք անցկացվում են կղզու ափից ընդամենը 19 կմ հեռավորության վրա, գրում  է Daily Mail-ը:

Կղզու շրջակայքում ստեղծվել է վեց բացառման գոտի՝ արդյունավետորեն շրջափակելով Թայվանը ծովից և օդից:

Պեկինը զորավարժությունների շրջանակում կփորձարկի բալիստիկ և հիպերձայնային հրթիռներ՝ չնայած, որ հնչել են նախազգուշացումներ առ այն, որ արձակման ընթացքում սխալ հաշվարկը կարող է պատերազմի հանգեցնել:

Չինաստանի ղեկավար Սի Ծինփինը խոստացել է անհրաժեշտության դեպքում կղզին ուժով վերամիավորել, և զորավարժությունները, կարծես թե, ներխուժման  նախափորձ են, եզրափակում է աղբյուրը:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )