-Shadow-Here--Shadow-Here- Չեմ զղջում, դատում են, թող դատեն. Փաշինյանի ուղղությամբ անձրևանոց նետած կին – ԱՄԲԻՈՆ NEWS

Չեմ զղջում, դատում են, թող դատեն. Փաշինյանի ուղղությամբ անձրևանոց նետած կին

«120 հազար հայ սովի է  մատնված այսօր։ Ես իմ մասին մի վայրկյան անգամ մտածելու ոչ մի բան չունեմ։ Դատում են, թող դատեն»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց Մալիշկա գյուղում Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ անձրևանոց նետած Նարինե  Ասատրյանը։

Հիշեցնենք, որ տիկին Նարինեն մինչ արցախյան երրորդ պատերազմն ապրել է Քաշաթաղի շրջանի  Քարեգա գյուղում։ Մոտ երեք տարի մասնակցել է Արցախի տարբեր շրջանների ականազերծման աշխատանքներին։ Մահացած դաշտերին կյանք պարգևող կնոջ մասին գրել է նաև միջազգային մամուլը։

«Նարինեն Լաչինի շրջանում աշխատող կին ականազերծողներից է։ Նա յոթ երեխա ունի, և քանի որ ապրում է մոտակայքում, աշխատանքից հետո ամեն գիշեր կարողանում է տուն վերադառնալ»,-գրել է «Ալ Ջազիրան»։

Share This