Բաքվում սկսել են խճճվել սեփական ստերի մեջ
Ուրեմն, Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ շարքային զինվոր Ջամիլ Բաբաևը հայտնվել է հայկական կողմում:Ըստ ադրբեջանական կողմի հայտարարության, զինծառայող Ջամիլ Բաբաեւը ինքնակամ լքել է Գյանջայի (Գանձակ) հիվանդանոցի հոգեբուժական բաժանմունքը: Բաբաեւ Ջամիլ Նագիթ օղլուի նկատմամբ քրեական գործ է հարուցվել, կատարվում է քննություն: Հիշեցնենք, որ ավելի վաղ Արցախի դատախազությունը հայտնել էր Արցախի Մարտակերտ քաղաքի Տերյան փողոցի տներից մեկում ադրբեջանցի քաղաքացու հայտնաբերման և ձերբակալման մասին:
Ամեն ինչ մի կողմ դնելով, թիվ մեկ հարցը տանք․ ինչպես է ստացվել, որ ադրբեջանական բանակի զինծառայողը նախ հայտնվել է Գյանջայի հիվանդանոցի հոգեբուժարանում, հետո ինչու եւ ինչպես է կարողացել փախչել հիվանդանոցից, հասնել Արցախի Մարտակերտ քաղաք, թաքնվել, եւ ապա հայտնաբերվել արցախյան իրավապահների կողմից։
Ադրբեջանական քարոզչությունը երբեմն արդեն զավեշտի սահմանը հատում է, երբ սուտ հորինելիս այնքան է ընկնում տեմպի տակ, որ կտրվում է իրականությունից։
