-Shadow-Here--Shadow-Here- Ուսումնամարզական առաջին հավաքին մասնակցում են 18 ծանրորդ – ԱՄԲԻՈՆ NEWS

Ուսումնամարզական առաջին հավաքին մասնակցում են 18 ծանրորդ

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականը մայրաքաղաքի Օլիմպավանում այսօր սկսեց մրցաշրջանի ուսումնամարզական առաջին հավաքը:

Ինչպես տեղեկացնում է ՀԱՕԿ-ի կայքը, մարզումներում ընդգրկված են 18 ծանրորդներ: Նրանք են՝ էջմիածինցիներ Սիմոն Մարտիրոսյանը, Դավիթ Հովհաննիսյանը,Կարեն Մարգարյանը, գյումրեցիներ Ռաֆիկ Հարությունյանը, Հակոբ Մկրտչյանը, Գառնիկ Չոլակյանը, Սամվել Գասպարյանը, Արա Աղանյանը, Յաշա Մինասյանը, Վարազդատ Լալայանը, Գարիկ Կարապետյանը, արարատցի Պետրոս Պետրոսյանը, վեդեցիներ Գոռ Սահակյանը, Սուրեն Գրիգորյանը և քասախցի Արմեն Գրիգորյանը:

Մարզումային գործընթացը ղեկավարում է գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը: Նրան օգնում է մոտ անցյալի նշանավոր ծանրորդ, գյումրեցի Հակոբ Փիլոսյանը, իսկ մերսող-բժիշկը երևանցի Գոռ Դեմուրչյանն է:

Հավաքը կտևի մինչև հունվարի 29-ը:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )