-Shadow-Here--Shadow-Here- Ուսանողության միջազգային օրվա՝ նոյեմբերի 17-ի կապակցությամբ ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի և արտերկրի բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող մեր բոլոր հայրենակիցներին.Էդուարդ Բաբայան – ԱՄԲԻՈՆ NEWS

Ուսանողության միջազգային օրվա՝ նոյեմբերի 17-ի կապակցությամբ ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի և արտերկրի բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող մեր բոլոր հայրենակիցներին.Էդուարդ Բաբայան

Ուսանողության միջազգային օրվա՝ նոյեմբերի 17-ի կապակցությամբ ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի և արտերկրի բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող մեր բոլոր հայրենակիցներին: Մեր երկրի ապագան և առաջընթացը մեծապես կապված են ուսանողության հետ. այսօրվա ուսանողները մեր վաղվա օրվա մասնագետներն են տարբեր բնագավառներում, ուստի բանիմաց մասնագետներ ունենալու համար մեր բուհերում պետք է մատուցվեն կրթական որակյալ ծառայություններ:
Մեր երկիրը պետք է ունենա կիրթ և զարգացած հասարակություն, որն իր ողջ ներուժը կգործադրի հայրենիքի հզորացմանը: Վստահ եմ, որ Հայաստանի Հանրապետությունը գիտելիքն ու կրթությունը կարևորող պետություն է և կանի հնարավոր ամեն բան հայ ուսանողների համար կրթական ժամանակակից պահանջներին համապատասխան և անհրաժեշտ նյութատեխնիկական բազայով հագեցած բուհական կրթություն ապահովելու համար:
Հարգելի՛ ուսանողներ.
Ուսանողության միջազգային օրվա առթիվ մաղթում եմ՝ լինեք հաջողակ, նպատակասլաց և գրանցեք ձեռքբերումներ բարձրագույն կրթության բնագավառում:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )