Ուկրաինան պատրաստվում է առաջիկա շաբաթներին ռուսական մեծ հարձակման. Reuters
Ուկրաինան պատրաստվում է առաջիկա շաբաթներին ռուսական մեծ հարձակման, ռուսական բանակը ուժեր է հավաքում Սումիի մոտ: Այս մասին գրում է Reuters-ը:
Զելենսկու Խարկովի մարզ կատարած այցի մասին հոդվածում Reuters-ը նաեւ հայտնում է, որ Ռուսաստանի Խարկովի հարձակումը գլխացավանք է Ուկրաինայի Զինված ուժերի շտաբի համար, որի զորքերն արդեն ձգված են ավելի քան 1000 կիլոմետր գծով։ Չնայած դրան, ստիպված է հնարավոր ռեզերվները կուտակել Խարխովում` ռուսների ճեղքումը թույլ չտալու համար: Սակայն ռուսների մասշտաբային գրոհը «մաղում» է ուկրաինական ուժերը` պահանջելով նորանոր ռեզերվներ:
Կիևը, որի զինուժի պակասը սրվել է արևմտյան զենքի մատակարարումների ձգձգումների պատճառով, զգուշացրել է, որ Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա շաբաթներին խոշոր հարձակման: Սումիի շրջանի մոտ ռուսական զորքերի կուտակումներ են: Եթե սա էլ գումարվի, մեծ հարց է, թե որքանով ուկրաինական ռեզերվները կբավարարեն:
