ՈՒԿՐԱԻՆԱՆ ԿԱԶՄԵԼ Է ՌՈՒՍ ԱՐՎԵՍՏԱԳԵՏՆԵՐԻ ՑՈՒՑԱԿ, ՈՐՈՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐ ԿԿԻՐԱՌԻ

Ուկրաինայի Մշակույթի և տեղեկատվական քաղաքականության նախարարությունը պատրաստել է 47 հոգուց բաղկացած ռուս արվեստագետների նոր ցուցակ, ովքեր հրապարակայնորեն աջակցություն են հայտնել Ուկրաինայում՝ Պուտինի ռազմական հանցագործություններին աջակցելու մասին։

Այս մասին Facebook-ի իր էջում հայտնել է նախարար Ալեքսանդր Տկաչենկոն։ Նախաձեռնությունն արդեն ստացել է կառավարության աջակցությունը։ Հաջորդիվ, պատժամիջոցները պետք է համաձայնեցվեն Ազգային անվտանգության պաշտպանության խորհրդի և նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։

«Մենք կշարունակենք ընդլայնել պատժամիջոցների ցուցակները։ Պուտինյան արյունոտ ռեժիմի բոլոր հանցակիցները, առանց բացառության կպատժվեն»,- նշել է մշակույթի և տեղեկատվական քաղաքականության նախարարը։

Պուտինին աջակցող մշակույթի գործիչների ցուցակում են՝ երգիչներ՝ Նիկոլայ Բասկով, Դմիտրի Բիլան, Պոլինա Գագարինա, Օլեգ Գազմանով, Դենիս Վայնշտեյն (Ջիգան), Լարիսա Դոլինա, Սերգեյ Ժուկով, Գրիգորի Լեպս, Նիկոլայ Ռաստորգուև, Թիմուր Յունուսով (Տիմատի)։ Դերասաններ և ռեժիսորներ՝ Դմիտրի Խառատյան, Յանա Պոպլավսկայա, Դմիտրի Պևցով, Նիկիտա Միխալկով, Վլադիմիր Մաշկով, Մարատ Բաշարով։

 

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )