ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԶԵՆՔ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԽՈՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԲԼԵՖ Է

Ուկրաինայի նախագահ Զելենսկին բլեֆ է անում և փորձում է Ուկրաինային ներկայացնել որպես «միջուկային փոքիկ չարագործ», որպեսզի Արևմուտքի հետ սակարկի զենքի լրացուցիչ մատակարարումների համար, երկիրը միջուկային զենք մշակելու և արտադրելու հնարավորություններ չունի,- այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ռուս ռազմական փորձագետ, «Ազգային պաշտպանություն» ամսագրի խմբագիր Իգոր Կորոտչենկոն:

Նախօրեին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ բանակցություններ է նախաձեռնելու Բուդապեշտի հուշագրի մասնակիցների միջև` անվտանգության ապահովման շուրջ։ Նրա խոսքով՝ եթե անվտանգության երաշխիքներ չտրամադրվեն, Ուկրաինան բոլոր իրավունքները կունենա համարելու, որ հուշագիրը չի գործում։

«Կարծում եմ, որ սա բլեֆ է։ Ուկրաինան չունի միջուկային զենք ստեղծելու հնարավորություն՝ իր ծանր վիճակից ելնելով։ Հետևաբար, Զելենսկու բոլոր հայտարարությունները պետք է դիտարկել Ուկրաինայի իրավիճակի շուրջ ստեղծված ճգնաժամի պրիզմայով», – ասել է Կորոտչենկոն։

Նրա խոսքով՝ Զելենսկին ցանկանում է խաղալ «միջուկային փոքրիկ չարագործի» դերը և այդպիսով ստանալ «հավելյալ մատակարարումներ»։ Միևնույն ժամանակ, փորձագետը հիշեցրել է, որ Ուկրաինան այսօր դժվարություններ է կրում նույնիսկ այնպիսի պարզ զենքերի արտադրության հարցում, ինչպիսին ականանետերն են, ուստի կարիք չկա անգամ խոսել այնտեղ միջուկային զենք ստեղծելու հեռանկարների մասին։ Կորոտչենկոն կարծում է, որ արևմտյան գործընկերները նույնպես շահագրգռված չեն Ուկրաինայում միջուկային զենքի առկայությամբ։

 

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )