Որ տարածված դեղաբույսն է օգնում պայքարել հազի ու բշտիկների դեմ

Ուրցն օժտված է բազմաթիվ օգտակար հատկություններով, որոնց շնորհիվ օգնում է հեշտությամբ բուժել հազն ու մաշկային ցանը։ Այս մասին գրում է Al Jazeera-ն՝ վկայակոչելով սննդաբան Միշել Աքլին։

Սննդաբանի խոսքով՝ այս դեղաբույսի գործածության շրջանակը բավական մեծ է։ Այն հարուստ է մեծ քանակությամբ օգտակար վիտամիններով ու հանքանյութերով, իսկ ֆենոլների բարձր պարունակության շնորհիվ նաև բավական հզոր հակաբակտերիալ ազդեցություն է ունենում։

Այսպիսով՝ գիտնականները եկել են այն եզրահանգման, որ ուրցի հիմնան վրա պատրաստված հատուկ սփրեյերը կարող են օգնել ազատվել հազից, բարելավել խորխի դուրսբերման գործընթացն ու բուժել շնչառական հիվանդությունները։ Բացի այդ, ուրցի հակաբորբոքային հատկությունների շնորհիվ այս բույսի յուղը թույլ է տալիս արդյունավետ կերպով պայքարել ակնեի և մաշկային այլ հիվանդությունների դեմ։

Share This