Որ խնդիրները պետք է ուղղեն վարորդները մինչեւ ապրիլի 5-ը Թեմա 4 Ապրիլ, 2024 13:46 ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Որ խնդիրները պետք է ուղղեն վարորդները մինչեւ ապրիլի 5-ը Փետրվարի 28-ին ՀՀ ԱԺ-ի կողմից ընուդնվել էր վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքը, որը հրապարակվել է մարտի 26-ին, օրենքն ամբողջությամբ ուժի մեջ է մտնելու ապրիլի հինգից։ Օրենքի փոփոխությունների հիմնական ուղղվածությունը վերաբերվում է երեք կարևոր հանգամանքի, մասնավորապես, առաջին հերթին նախատեսվել են խրախուսական դրույթներ այն անձանց համար, որոնք տուգանքի տեսքով ունեն վարչական տույժեր, և ցանկություն ունեն էլեկտրոնային եղանակով իրազեկվելու դրանց մասին, և դրանից հետո կատարելու վարչական ակտը։ Հաջորդը վերաբերվում է ժամկետից շուտ տուգանքը վճարողների համար խրախուսական նախատեսելուն։ Եվ երրորդը նախատեսված է մինչև ապրիլի հինգը կատարված վարչական իրավախախտումների համար նշանակված տուգանքները նախքան օրենքի ուժի մեջ մտնելը եռամսյա ժամկետում, դրանց 50 տոկոսը վճարելու պարագայում, հարկադիր կատարողական վարույթում գտնվելու դեպքում կատարողական ծախսերը ավարտված համարելուն: Փոփոխություններ են կատարվել նաև մի քանի հոդվածներում, որոնցով նախ նվազեցվել է կանգառի ու կայանման կանոնների խախտումների համար տուգանային միավորի ձևով պատասխանտվության միջոցը: 0,5 տուգանային միավորի փոխարեն նախատեսվել է 0,25 տուգանային միավոր։ Երկրորդ փոփոխությունը ապակիների լուսաթափանցիկության չափի խախտմամբ տրանսպորտային միջոցները վարելու համար է․ մեկ տարվա ընթացքում կրկին կամ յուրաքանաչյուր հաջորդ անգամ խախտում անելու համար նախատեսվել է պատասխանատվություն տուգանքի ձևով 25 հազար դրամի չափով, և երկու տուգանային միավորի ձևով։ Առաջին անգամ խախտումը կատարելու համար նախատեսված է միայն 25 հազար դրամ տուգանք։ Ինչ վերաբերվում է խրախուսական նորմերին, ապա դրանք հետևյալն են․ -Ապրիլի հինգից ուժի մեջ կմտնի տուգանքը ստանալուց հետո 15 օրյա ժամկետում վճարելու խրախուսական նորմը, այսիսնքն՝ նշանակված տուգանքի 70 տոկոսը վճարելու պարագայում պարտավորությունը կհամարվի ամբողջությամբ կատարված։ Օրինակ՝ հինգ հազար դրամ տուգանքի պարագայում 70 տոկոսը կկազմի 3500 դրամ, իսկ 10 հազարի դեպքում 7000 հազար դրամ, ընդ որում տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումների պարագայում այդ չափը նշված կլինի նաև վարչական ակտում որպես ուղենիշ, որ քաղաքացիները կարողանան օգտվել դրանից։ Այստեղ բացառություն կա․ վարչական ակտը բողոքարկելու դեպքերն են, եթե պարզվի, որ ակտը 15 օրյա ժամկետում չի բողոքարկվում, ապա կարող է օգտվել այս խրախուսական նորմից։ Հաջորդ խրախուսականը ուժի մեջ է մտնելու մայսի մեկից․ -Վերաբերվելու է տեսալուսանկարահանող սարքերով ու արագաչափերով արձանագրված խախտումներին․ այն անձինք, որոնք մայիսի մեկից հետո գործող մեր էլեկտրոնային հարթակում նախապես կգրանցվեն և կտրամադրեն էլեկտրոնային փոստ, այսինքն՝ ցանկություն կհայտնեն ծանուցվել իրենց վարչական իրավախախտումների մասին էլ․ հասցեով, այդ դեպքում կստանան օրենքով նախատեսված տուգանքի չափից 20 տոկոսով պակաս գումար, օրինակ՝ 5000-ի դեպքում դա կկազմի 4000 դրամ։ Դրանցի հետո կգործի 30 տոկոս պակաս վճարելը, երբ էլեկտրոնային եղանակով անձը կծանունցվի ու կօգտվի 15 օրյա ժամկետով վճարելու խրախուսականից, արդեն այդ 5000 դրամը կդառնա 4000, հետո 30 տոկոս պակաս վճարելուց էլ 2800 դրամ տուգանք։ Ապրիլի 5-ից սկսած լուսաթափանցելիության թույլատրելիության չափի խախտման համար նախատեսվելու է կրկնակիություն։ Որ խնդիրները պետք է վերացվեն մինչեւ ապրիլի 5-ը 4.1. Տրանսպորտային միջոցը պետք է լրակազմված լինի արտադրողի կողմից նախատեսվող ապակիներով: 4.2. Չի թույլատրվում վարորդի տեղից տեսանելիությունը սահմանափակող լրացուցիչ առարկաների կամ ծածկույթների առկայությունը (բացառությամբ հետին տեսքի հայելիների, ապակեմաքրիչների դետալների, արտաքին և դրված կամ ապակիների մեջ ներկառուցված ռադիոալեհավաքների, ապասառեցման և հողմապակու չորացման սարքվածքների տաքացնող տարրերի): 4.3. Հողմապակու և ապակիների լուսանցիկությունը, որոնց միջով ապահովվում է վարորդի համար տեսանելիությունը, պետք է կազմի առնվազն 70 %: Զրահապատ պաշտպանական միջոցով համալրված տրանսպորտային միջոցների համար այդ ցուցանիշը պետք է կազմի առնվազն 60%։ (Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2018 թվականի փետրվարի 16-ի N 29 որոշման խմբագրությամբ) Տվյալ պահանջը չի կիրառվում М1 կատեգորիայի տրանսպորտային միջոցների հետևի ապակիների նկատմամբ պայմանով, որ տրանսպորտային միջոցը սարքավորված է հետին տեսքի արտաքին հայելիներով, որոնք բավարարում են տվյալ հավելվածի պահանջները: Հողմապակու վերին հատվածում թույլատրվում է ապակու զանգվածով կատարված լուսապաշտպանիչ շերտի առկայությունը կամ թափանցիկ գունավոր թաղանթով լուսապաշտպանիչ շերտի ամրակումը M1, М2 և N1, ինչպես նաև L6 և L7 կատեգորիաների տրանսպորտային միջոցների վրա (փակ տիպի թափքով)՝ 140 մմ-ից ոչ ավելի լայնությամբ, իսկ M3, N2 և N3 կատեգորիաների տրանսպորտային միջոցների վրա՝ հողմապակու վերին եզրի և դրա՝ ապակեմաքրիչով մաքրման գոտու վերին սահմանի միջև նվազագույն հեռավորությունը չգերազանցող լայնությամբ: Եթե երանգավորումը կատարված է ապակու զանգվածով, ստվերարկման շերտի լայնությունը պետք է համապատասխանի տրանսպորտային միջոցի՝ արտադրողի կողմից սահմանվածին: Լուսապաշտպանիչ շերտի լուանցանելիությունը չի կարգավորվում: 4.4. Զանգվածով ներկված և երանգավորված հողմապակիները չպետք է աղավաղեն սպիտակ, դեղին, կարմիր, կանաչ և երկնագույն գույների ճիշտ ընկալումը: 4.5. Չի թույլատրվում կիրառել այն ապակիները, որոնց ծածկույթը ստեղծում է հայելային էֆեկտ: 4.6. III դասի М3 կատեգորիայի տրանսպորտային միջոցների կողային և հետևի ապակիների վրա թույլատրվում է վարագույրների առկայությունը: 4.7. Վարորդի կողմից տեղակայված ապակու՝ ապակեմաքրիչով մաքրման գոտու կեսում տրանսպորտային միջոցների հողմապակիների վրա ճաքերի առկայությունը չի թույլատրվում: Մեկ տարվա ընթացքում երկրորդ և յուրաքանչյուր հաջորդ անգամ վերոնշյալ իրավախախտումն անելու համար նախատեսվելու է տուգանք 29 հազար դրամի չափով և 2 տուգանային միավոր։ Եթե նախկինում ճանապարհային ոստիկանը իրավախախտում կատարած անձին իրազեկում էր իրավախախտման հատկանիշները անմիջապես վերացնելու դեպքում վարչական պատասխանատվությունից ազատվելու հնարավորության մասին, և իրավախախտում կատարած անձը անմիջապես վերացնում էր իրավախախտման հատկանիշը, կամ այլ կերպ ասած՝ հողմապակու վրայից հեռացնում էր թաղանթը կամ վերացնում ապակիների լուսաթափանցելիության թույլատրելի չափի խախտումը, ապա արձանագրությունը բեկանվում էր և քաղաքացին ազատվում էր վարչական պատասխանատվությունից: Սակայն հիմա, եթե ճանապարհային ոստիկանը արձանագրի ավտոմեքենայի հողմապակին թաղանթապատված վիճակում կամ լուաթափանցելիության թույլատրված չափի խախտում, ապա միևնույն է՝ քաղաքացին կենթարկվի վարչական պատասխանատվության, եթե նույնիսկ տեղում վերացնի իրավախախտման հիմքը: facebook sharing buttontelegram sharing buttonwhatsapp sharing buttonmessenger sharing buttonviber sharing buttonlinkedin sharing buttonvk sharing buttonodnoklassniki sharing buttontwitter sharing button Լրահոս UCOM-Ի ԳԼԽԱՎՈՐ ՏՆՕՐԵՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է DOING DIGITAL ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖՈՐՈՒՄԻՆ 13:52:26 4-04-2024 ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Որ խնդիրները պետք է ուղղեն վարորդները մինչեւ ապրիլի 5-ը 13:46:43 4-04-2024 Ես չեմ նկատել, որ Արսեն Թորոսյանն ինձ թիրախավորում է. գործընկերային քննադատություն է, նորմալ է 13:45:51 4-04-2024 Եթե իշխանություննները չուզեն հայհոյանքը վերցնել իրենց վրա, բա ո՞վ է անելու այդ աշխատանքը. Փաշինյան 13:37:58 4-04-2024 Այն, ինչ Ադրբեջանի համար խաղաղություն է, մեզ համար` կապիտուլյացիա է. Գրիգոր Բալասանյան 13:25:53 4-04-2024 ՀՀ կառավարությունը կների ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ոսկու գրավադրմամբ վարկերը 13:19:41 4-04-2024 Բրյուսելի հանդիպմանը աշխարհաքաղաքական հարցեր չենք քննարկվելու, ամրացնում ենք մեր տնտեսությունը․ ԱԳ փոխնախարար 13:01:01 4-04-2024 Հայաստանը Եվրոպա է և վերջ. ՀՀ-ում պիտի արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացվեն 12:43:37 4-04-2024 ՀՀ իշխանությունը պետք է որոշի՝ ուզո՞ւմ է, թե ոչ ԵՄ մտնելու թեկնածու դառնալ. Դըկոտինյի 12:25:20 4-04-2024 Գերմանիայում երկու կին նախարարներ որոշել են ամուսնանալ իրար հետ 12:12:28 4-04-2024 Էրդողանի ռեժիմը ոչ մի կերպ չի կարողանում երկիրը դուրս բերել տնտեսական տևական ճգնաժամից 11:43:48 4-04-2024 Եթե Ֆրանսիան զորախումբ ուղարկի Ուկրաինա, Փարիզի համար խնդիրներ կառաջանան. Շոյգուն՝ Լեքորնյուին 11:40:01 4-04-2024 Իրանի գերագույն հոգևոր առաջնորդը եբրայերեն գրառում է հրապարակել՝ սպառնալով Իսրայելին 11:25:36 4-04-2024 Ռուսաստանը Հայաստանից որևէ պաշտոնական հայտարարություն չի ստացել հարաբերությունները խզելու մտադրության մասին. Օվերչուկ 11:07:12 4-04-2024 Կառավարության նիստի օրակարգում 35 հարց է, որից 32-ը չի զեկուցվում. Եվս 2 հարց գաղտնի է (ուղիղ) 11:00:01 4-04-2024 Տարածաշրջանում 102-րդ ռազմաբազան կայունություն է ապահովում. ՌԴ դեսպանություն 10:56:50 4-04-2024 Որտե՞ղ են նրանք, ովքեր Տեղի դեպքերի ժամանակ հավաստիացնում էին, թե բանակցում են՝ հետ կգնան 10:50:41 4-04-2024 ՀՀ իշխանությունը դեռ չի որոշել` որտեղով կանցնի Ոսկեպարի հատվածը շրջանցող ճանապարհը 10:44:48 4-04-2024 Հավանական է գործարքների կնքում, որոնք շատ շուտով ձեզ եկամուտ կապահովեն. ապրիլի 4-ի աստղագուշակ 10:40:25 4-04-2024 Հ 1֊ի եթերից Ֆրանսիայի դեսպանը տվեց հակառուսական հերթական խոշոր ալիքի մեկնարկը 10:35:11 4-04-2024 Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին 10:30:07 4-04-2024 Հարգելի Վիկտըռ, ձեր ռեստորանը ռեկրեացիոն գոտում ա, գոնե դուք մի՛ խոսեք. Տիգրան Ավինյան 10:11:34 4-04-2024 Ինչն է արցախցի ամուսիներին ստիպել ամիսներ անց վերադառնալ Հայաստան 10:00:32 4-04-2024 Վանո Սիրադեղյանի վերսկսված քրգործով անցնում է նաև ՍԴ նախկին անդամ Կիմ Բալայանը. 21 տուժող կա 9:47:52 4-04-2024 «Ժողովուրդ». Փաշինյանի քավորը գործուղվել է Պուտինի ընտրություններին որպես դիտորդ. ստորագրվել է դրական եզրակացություն 9:22:48 4-04-2024 Օրվա խորհուրդ. Ապրիլի 4 9:00:19 4-04-2024 2024 թվականի ապրիլին Կենդանակերպի 3 նշաններին դրամական միջոցների անսպառ հոսք է կանխատեսվում․․․ 8:53:04 4-04-2024 «Փաստ». Նիկոլ Փաշինյանի խայտառակ ձախողումը. նա ունի պատմական ամենացածր ցուցանիշ 8:29:08 4-04-2024 «Հրապարակ». Հայաստանը դրել են աճուրդի 8:21:10 4-04-2024 «Ժողովուրդ». Փաշինյանի այսօրվա կարգավիճակին մնացել է 730 օր. Ի՞նչ է անելու ժողովրդի վստահության քվեին արժանանալու համար 8:13:59 4-04-2024 Ուկրաինացի գեներալ. ժամանակն է Խարկովի բնակելի շենքերը պատրաստելու պաշտպանության համար 7:53:20 4-04-2024 Բրիտանացի փորձագետը հայտնեց Դոնբասում հրթիռային հարձակման հետևանքով լեհ գեներալի մահվան մասին 7:30:51 4-04-2024 ՇՏԱՊ. Իսրայելի ոստիկանությունը տեղահանում է սկսել «Կովերի պարտեզ»-ում 0:08:33 4-04-2024 Պետք է պետությունը վճարի բլոգերներին` որակյալ քարոզի համար. VaaG7777 22:20:00 3-04-2024 Իսրայելյան հրթիռները հարվածեցին ոչ թե հյուպատոսարանին, այլ՝ Իրանին 21:31:03 3-04-2024 Ժամանակն ավարտվեց, Նիկոլը ստիպված է քայլ անել 20:27:47 3-04-2024 Ինչ է կատարվում Գեղարքունիքում 20:00:44 3-04-2024 Լավ կլինի հավատալ պատմական փաստերին, այլ ոչ թե Ալիեւի ստերին. ԱԼ ԱՆԱՆՅԱՆ 19:29:46 3-04-2024 2018թ. “թավշյա հեղափոխությունը” Հայաստանի և Արցախի համար վերածվեց ամենաիսկական ողբերգության 19:24:23 3-04-2024 «60-ամյակս հետաքրքիր ձեւով նշեցին թատրոնում». ԺԻՐԱՅՐ ԴԱԴԱՍՅԱՆ 19:15:45 3-04-2024 ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ 19:00:42 3-04-2024 ԲԱՄԲԱՍԱՆՔ 18:40:51 3-04-2024 ԶԱՐՄԱՆՔ 18:20:47 3-04-2024 Հանձնել, հանձնել՝ մինչեւ ե՞րբ 18:00:35 3-04-2024 Գումար ամեն հնարավոր ճանապարհո՞վ․ «Փող off տղամարդիկ»՝ նոր 16+ ներկայացում 18:00:16 3-04-2024 Կարինե Ռաֆայելյանն ընթերցողների դատին է հանձնել «Հույսի շավիղ»-ը 17:49:53 3-04-2024 «Արդեն մի քանի ամիս է՝ ոչ մի տեղկություն չունենք իրենց մասին. Արցախում ինքը կնոջ հետ էր մնացել». Դավիթ Գալստյանը՝ Գորիսում հորեղբոր ձերբակալման մասին 17:28:11 3-04-2024 Նիկոլը կյանք է ստանում մեր մահերով. Աշոտյան 17:01:10 3-04-2024 Երևանի և Բաքվի միջև բոլոր տարածքային վեճերը պետք է բացառապես կարգավորվեն սահմանազատման երկկողմ հանձնաժողովի շրջանակում. ՌԴ ԱԳՆ 16:34:25 3-04-2024 Հայաստանի իշխանությունները դավաճանում են սեփական ժողովրդին. ՌԴ ԱԳՆ 16:15:16 3-04-2024 Ամբողջ լրահոսը » 04.04.2024 Հետևե՛ք -ին Youtube-ում` Հարցում Ո՞ր քաղաքական ուժին եք համարում իրական ընդդիմություն 9% (77 մարդ) Ազգային կոմիտե 29% (247 մարդ) «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժում 10% (87 մարդ) Ազգային-ժողովրդական բեւեռ 18% (151 մարդ) «Հանրային ձայն» 18% (151 մարդ) ՀՀԿ 16% (131 մարդ) ՀՅԴ Տեսանյութեր Ամենադիտված Վերջին 7 օրվա 1 935 դիտում 2024-04-2 16:46:11 Արայիկը խոսում է ոսկով խարդախության, հացահատիկի և փայտանյութի առևտրի մասին, որում գլխավոր դերակատար է եղել Նիկոլ Փաշինյանի կինը. Գաբրելյանովը հայտնել է, թե ինչու Բաքուն այդպես էլ չհրապարակեց Արայիկ Հարությունյանի հարցազրույցը 2 592 դիտում 2024-03-31 0:38:49 Ռանոսը շքեղ գոլի հեղինակ է դարձել(տեսանյութ) 3 473 դիտում 2024-04-1 20:15:44 Արագ հարկավոր է պատրաստվել պատերազմի. Վան Համբարձումյան 4 410 դիտում 2024-04-1 11:00:00 Փաշինյանը որոշում ունի․ հայտնի է արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը. «Ժողովուրդ» 5 336 դիտում 2024-03-30 21:38:49 ՌԴ դեսպանն ուշագրավ փակագծեր է բացել. Փաշինյանի խնդրանքն ու արցախահայության ապագան Լուսանկարներ Աստղագուշակ Հայտարարություններ Ереван погода Եղանակ Օրացույց Հեռուստածրագիր «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ © 2020 Iravunk.com Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Iravunk.com-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Iravunk.com-ին հղման արգելվում է:Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Գովազդ Բաժանորդագրություն Մեր աշխատակազմը Մեր տվյալները Կայքի պատրաստում և սպասարկում՝ Friend LLC Կցանկանայի՞ք ստանալ ծանուցումներ մեր վերջին նորությունների և թարմացումների վերաբերյալ: Այո կոճակն սեղմելուց հետո սեղմեք՝ Allow կամ Разрешать կոճակը։ Ոչ Այո

Փետրվարի 28-ին ՀՀ ԱԺ-ի կողմից ընուդնվել էր վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքը, որը հրապարակվել է մարտի 26-ին, օրենքն ամբողջությամբ ուժի մեջ է մտնելու ապրիլի հինգից։

Օրենքի փոփոխությունների հիմնական ուղղվածությունը վերաբերվում է երեք կարևոր հանգամանքի, մասնավորապես, առաջին հերթին նախատեսվել են խրախուսական դրույթներ այն անձանց համար, որոնք տուգանքի տեսքով ունեն վարչական տույժեր, և ցանկություն ունեն էլեկտրոնային եղանակով իրազեկվելու դրանց մասին, և դրանից հետո կատարելու վարչական ակտը։ Հաջորդը վերաբերվում է ժամկետից շուտ տուգանքը վճարողների համար խրախուսական նախատեսելուն։ Եվ երրորդը նախատեսված է մինչև ապրիլի հինգը կատարված վարչական իրավախախտումների համար նշանակված տուգանքները նախքան օրենքի ուժի մեջ մտնելը եռամսյա ժամկետում, դրանց 50 տոկոսը վճարելու պարագայում, հարկադիր կատարողական վարույթում գտնվելու դեպքում կատարողական ծախսերը ավարտված համարելուն:

Փոփոխություններ են կատարվել նաև մի քանի հոդվածներում, որոնցով նախ նվազեցվել է կանգառի ու կայանման կանոնների խախտումների համար տուգանային միավորի ձևով պատասխանտվության միջոցը: 0,5 տուգանային միավորի փոխարեն նախատեսվել է 0,25 տուգանային միավոր։ Երկրորդ փոփոխությունը ապակիների լուսաթափանցիկության չափի խախտմամբ տրանսպորտային միջոցները վարելու համար է․ մեկ տարվա ընթացքում կրկին կամ յուրաքանաչյուր հաջորդ անգամ խախտում անելու համար նախատեսվել է պատասխանատվություն տուգանքի ձևով 25 հազար դրամի չափով, և երկու տուգանային միավորի ձևով։ Առաջին անգամ խախտումը կատարելու համար նախատեսված է միայն 25 հազար դրամ տուգանք։

Ինչ վերաբերվում է խրախուսական նորմերին, ապա դրանք հետևյալն են․

-Ապրիլի հինգից ուժի մեջ կմտնի տուգանքը ստանալուց հետո 15 օրյա ժամկետում վճարելու խրախուսական նորմը, այսիսնքն՝ նշանակված տուգանքի 70 տոկոսը վճարելու պարագայում պարտավորությունը կհամարվի ամբողջությամբ կատարված։ Օրինակ՝ հինգ հազար դրամ տուգանքի պարագայում 70 տոկոսը կկազմի 3500 դրամ, իսկ 10 հազարի դեպքում 7000 հազար դրամ, ընդ որում տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումների պարագայում այդ չափը նշված կլինի նաև վարչական ակտում որպես ուղենիշ, որ քաղաքացիները կարողանան օգտվել դրանից։ Այստեղ բացառություն կա․ վարչական ակտը բողոքարկելու դեպքերն են, եթե պարզվի, որ ակտը 15 օրյա ժամկետում չի բողոքարկվում, ապա կարող է օգտվել այս խրախուսական նորմից։

Հաջորդ խրախուսականը ուժի մեջ է մտնելու մայսի մեկից․

-Վերաբերվելու է տեսալուսանկարահանող սարքերով ու արագաչափերով արձանագրված խախտումներին․ այն անձինք, որոնք մայիսի մեկից հետո գործող մեր էլեկտրոնային հարթակում նախապես կգրանցվեն և կտրամադրեն էլեկտրոնային փոստ, այսինքն՝ ցանկություն կհայտնեն ծանուցվել իրենց վարչական իրավախախտումների մասին էլ․ հասցեով, այդ դեպքում կստանան օրենքով նախատեսված տուգանքի չափից 20 տոկոսով պակաս գումար, օրինակ՝ 5000-ի դեպքում դա կկազմի 4000 դրամ։ Դրանցի հետո կգործի 30 տոկոս պակաս վճարելը, երբ էլեկտրոնային եղանակով անձը կծանունցվի ու կօգտվի 15 օրյա ժամկետով վճարելու խրախուսականից, արդեն այդ 5000 դրամը կդառնա 4000, հետո 30 տոկոս պակաս վճարելուց էլ 2800 դրամ տուգանք։

Ապրիլի 5-ից սկսած լուսաթափանցելիության թույլատրելիության չափի խախտման համար նախատեսվելու է կրկնակիություն։

Որ խնդիրները պետք է վերացվեն մինչեւ ապրիլի 5-ը

4.1. Տրանսպորտային միջոցը պետք է լրակազմված լինի արտադրողի կողմից նախատեսվող ապակիներով:

4.2. Չի թույլատրվում վարորդի տեղից տեսանելիությունը սահմանափակող լրացուցիչ առարկաների կամ ծածկույթների առկայությունը (բացառությամբ հետին տեսքի հայելիների, ապակեմաքրիչների դետալների, արտաքին և դրված կամ ապակիների մեջ ներկառուցված ռադիոալեհավաքների, ապասառեցման և հողմապակու չորացման սարքվածքների տաքացնող տարրերի):

4.3. Հողմապակու և ապակիների լուսանցիկությունը, որոնց միջով ապահովվում է վարորդի համար տեսանելիությունը, պետք է կազմի առնվազն 70 %: Զրահապատ պաշտպանական միջոցով համալրված տրանսպորտային միջոցների համար այդ ցուցանիշը պետք է կազմի առնվազն 60%։

(Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2018 թվականի փետրվարի 16-ի N 29 որոշման խմբագրությամբ)

Տվյալ պահանջը չի կիրառվում М1 կատեգորիայի տրանսպորտային միջոցների հետևի ապակիների նկատմամբ պայմանով, որ տրանսպորտային միջոցը սարքավորված է հետին տեսքի արտաքին հայելիներով, որոնք բավարարում են տվյալ հավելվածի պահանջները:

Հողմապակու վերին հատվածում թույլատրվում է ապակու զանգվածով կատարված լուսապաշտպանիչ շերտի առկայությունը կամ թափանցիկ գունավոր թաղանթով լուսապաշտպանիչ շերտի ամրակումը M1, М2 և N1, ինչպես նաև L6 և L7 կատեգորիաների տրանսպորտային միջոցների վրա (փակ տիպի թափքով)՝ 140 մմ-ից ոչ ավելի լայնությամբ, իսկ M3, N2 և N3 կատեգորիաների տրանսպորտային միջոցների վրա՝ հողմապակու վերին եզրի և դրա՝ ապակեմաքրիչով մաքրման գոտու վերին սահմանի միջև նվազագույն հեռավորությունը չգերազանցող լայնությամբ: Եթե երանգավորումը կատարված է ապակու զանգվածով, ստվերարկման շերտի լայնությունը պետք է համապատասխանի տրանսպորտային միջոցի՝ արտադրողի կողմից սահմանվածին: Լուսապաշտպանիչ շերտի լուանցանելիությունը չի կարգավորվում:

4.4. Զանգվածով ներկված և երանգավորված հողմապակիները չպետք է աղավաղեն սպիտակ, դեղին, կարմիր, կանաչ և երկնագույն գույների ճիշտ ընկալումը:

4.5. Չի թույլատրվում կիրառել այն ապակիները, որոնց ծածկույթը ստեղծում է հայելային էֆեկտ:

4.6. III դասի М3 կատեգորիայի տրանսպորտային միջոցների կողային և հետևի ապակիների վրա թույլատրվում է վարագույրների առկայությունը:

4.7. Վարորդի կողմից տեղակայված ապակու՝ ապակեմաքրիչով մաքրման գոտու կեսում տրանսպորտային միջոցների հողմապակիների վրա ճաքերի առկայությունը չի թույլատրվում:

Մեկ տարվա ընթացքում երկրորդ և յուրաքանչյուր հաջորդ անգամ վերոնշյալ իրավախախտումն անելու համար նախատեսվելու է տուգանք 29 հազար դրամի չափով և 2 տուգանային միավոր։

Եթե նախկինում ճանապարհային ոստիկանը իրավախախտում կատարած անձին իրազեկում էր իրավախախտման հատկանիշները անմիջապես վերացնելու դեպքում վարչական պատասխանատվությունից ազատվելու հնարավորության մասին, և իրավախախտում կատարած անձը անմիջապես վերացնում էր իրավախախտման հատկանիշը, կամ այլ կերպ ասած՝ հողմապակու վրայից հեռացնում էր թաղանթը կամ վերացնում ապակիների լուսաթափանցելիության թույլատրելի չափի խախտումը, ապա արձանագրությունը բեկանվում էր և քաղաքացին ազատվում էր վարչական պատասխանատվությունից:

Սակայն հիմա, եթե ճանապարհային ոստիկանը արձանագրի ավտոմեքենայի հողմապակին թաղանթապատված վիճակում կամ լուաթափանցելիության թույլատրված չափի խախտում, ապա միևնույն է՝ քաղաքացին կենթարկվի վարչական պատասխանատվության, եթե նույնիսկ տեղում վերացնի իրավախախտման հիմքը:

Share This