Որովայնի եւ Հայրենիքի արանքում
Երբ քո երկրում ո՛չ պատերազմ է, ո՛չ խաղաղություն, դու պիտի ամեն րոպե պատրաստ լինես՝վաստակել խաղաղություն, որը մեր պարագայում միշտ արյունով է լինում։Արցախյան 44-օրյա պատերազմից գրեթե 2 տարի է անցել, բայց երկրի ղեկավարության մտքի ծայրով չի անցնում զինվել, բանակի ողնաշարը շտկել։ Երբ Զինվորներդ վրանի մեջ են քնում, պատերազմից գրեթե 2 տարի անց չի ստացվում դիրքերը կահավորել.մի խոսքով՝ամեն ինչի համար փող կա, բայց ինչը երկրի անվտանգությանն է վերաբերվում մղվում է 8-րդ պլան։Տպավորություն է, որ մենք Հայրենիքի ու որովայնի մեջտեղում ենք՝ չեզոք տարածքում, որը ականապատ դաշտից վտանգավոր է։
