-Shadow-Here--Shadow-Here- ՈՐՈՇՈՒՄ Է ԿԱՅԱՑՎԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆՆ ԱՆՋԱՏԵԼ SWIFT ՀԱՄԱԿԱՐԳԻՑ. ԿՈՒԼԵԲԱ – ԱՄԲԻՈՆ NEWS

ՈՐՈՇՈՒՄ Է ԿԱՅԱՑՎԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆՆ ԱՆՋԱՏԵԼ SWIFT ՀԱՄԱԿԱՐԳԻՑ. ԿՈՒԼԵԲԱ

Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրո Կուլեբան ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ սկսվել է SWIFT միջազգային միջբանկային համակարգից Ռուսաստանի անջատման նախապատրաստումը։

«Պաշտոնական որոշում դեռ չի կայացվել, սակայն որոշման տեխնիկական նախապատրաստական ​​աշխատանքները և այս պատժամիջոցի կիրարկումն արդեն սկսվել են։
Աշխատել է ուկրաինական ամբողջ դիվանագիտությունը՝ սկսած Ուկրաինայի նախագահից մինչև դեսպանատան կցորդը։

Շնորհակալություն նաև հազարավոր մարդկանց, մասնավորապես՝ ուկրաինական սփյուռքին, ովքեր ճնշում են գործադրում տարբեր երկրների կառավարությունների վրա՝ աջակցելու այս որոշմանը։

Այս հաղթանակը նվիրված է Ուկրաինայի բոլոր պաշտպաններին»:

 

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )