Որոնք են ենթաստամոքսային գեղձի համար օգտակար ու վնասակար սննդամթերքի տեսակները

Գոյություն ունեն սննդամթերքի տեսակներ, որոնք անհրաժեշտ են ենթաստամոքսային գեղձի առողջությունն և աշխատունակությունը պահպանելու համար: Այս մասին NEWS.ru-ի հետ զրույցում ասել է արյունաբան Լյուդմիլա Վասիլևան։

«Ենթաստամոքսային գեղձի համար ամենաօգտակար սննդամթերքի տեսակներն են հավի փափկամիսը, որը գերադասելի է ուտել խաշած կամ շատ ավելի ճիշտ կլինի շոգեխաշած վիճակում, ինչպես նաև ցածր յուղայնությամբ կաթը, բնական յոգուրտները, բանջարեղենը, մրգերը, լոբին, ոսպը, ցանկացած հացահատիկներն ու հատապտուղները», – նշել է բժիշկը։

Ինչ վերաբերում է ենթաստամոքսային գեղձի համար վնասակար մթերքին, ապա բժշկի խոսքով օրգանի վրա կործանարար ազդեցություն է ունենում ալկոհոլը։ Այն գրգռում է գեղձը, ուստի մասնագետը հորդորում է ոչ մի դեպքում չչարաշահել այն։ Բացի այդ, օրգանի համար վնասակար է համարվում նաև յողոտ, կծու և աղի մթերքը, որը նույնպես կարող է բացասաբար անդրադառնալ օրգանի աշխատանքի վրա։

Share This