Որդին կրակել է հոր վրա՝ շան պատճառով
Թուրքական Բալըքեսիր քաղաքում քսանամյա տղան կրակել է հոր վրա որսորդական հրացանից։ Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։ Հայրը տեղում մահացել է։ Մահվան փաստը արձանագրել են դեպքի վայր ժամանած արագ արձագանքման բժշկական խմբի աշխատակիցները։ Քսանամյա տղան հանձնվել է ոստիկանությանը։ Պատճառը եղել է նրանց տան շունը։
