Ոստիկանությունը փնտրում է «Գևորգ Պետրոսյան» օգտատիրոջը, ով ռումբի մասին հաղորդագրություն էր ուղարկել


SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության կենտրոնական բաժնի կողմից որոնվում է «Գևորգ Պետրոսյան» ֆեյսբուքյան օգտատերը: Ինպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, սեպտեմբերի 1-ին նշված օգտատիրոջ կողմից հաղորդագրություն է ուղարկվել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի էլեկտրոնային հասցեին, որ ժամը 10:30-ին Բայրոնի փողոցի 8 հասցեում տեղադրված պայթուցիկը գործելու է:Դեպքի վայր էին ժամանել հրշեջ–փրկարարներ, սակրավորներ, ոստիկանության ծառայողներ և ուսումնասիրութամբ ոչ մի պայթուցիկ չէր հայտնաբերվե: Ոստիկանները պարզել էին, որ էլեկտրոնային հասցեի տերը «Գևորգ Պետրոսյան» օգտատերն է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )