-Shadow-Here--Shadow-Here- Ոստիկանների կողմից բռնվելով՝ հանցագործությունն ավարտին չհասցրեց – ԱՄԲԻՈՆ NEWS

Ոստիկանների կողմից բռնվելով՝ հանցագործությունն ավարտին չհասցրեց

Ոստիկանության ՊՊԳՎ Սևանի պահպանության բաժանմունքի ծառայողները հունվարի 9-ին բաժանմունքի կողմից պահպանվող օբյեկտներում շրջայց կատարելիս Սևան համայնքի վարչական տարածքում գտնվող «Գոմաձորի» ՕԿՋ-ի մոտակայքում նկատել են մի քաղաքացու, որը քանդում էր հողաշերտը:

Ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության Սևանի բաժնի քրեական հետախույզների և ՊՊԳՎ Սևանի պահպանության բաժանմուքի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Սևան քաղաքի 52-ամյա բնակիչը, հողաշերտը քանդելով, փորձում էր գողանալ շուրջ 50 մ երկաթե խողովակները, սակայն բռնվելով ոստիկանության ծառայողների կողմից՝ հանցագործությունն ավարտին չէր հասցրել:

52-ամյա տղամարդը ձերբակալվել և, իր «ՎԱԶ-2102» մակնիշի մեքենայով հանդերձ, տեղափոխվել է ոստիկանության Սևանի բաժին, որտեղ խոստովանել է արարքը: Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Սևանի քննչական բաժին:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )