-Shadow-Here--Shadow-Here- Ոստիկանները հայտնաբերել են կնոջ պայուսակից փող հափշտակած անձին – ԱՄԲԻՈՆ NEWS

Ոստիկանները հայտնաբերել են կնոջ պայուսակից փող հափշտակած անձին

Հունիսի 30-ին, ժամը 22.15-ին, ոստիկանության Սևանի բաժին դիմած կինը հայտնել է, որ հունիսի 29-ի ժամը 15.00-ից հունիսի 30-ի ժամը 12.00-ն ընկած ժամանակահատվածում պայուսակից փող են գողացել:

Սևանի ոստիկաններն իրացնելով ստացված օպերատիվ տվյալները՝ պարզել են, որ գողությունը հնարովոր է կատարած լինի Հրազդան քաղաքում հաշվառված 40-ամյա տղամարդը: Նա բերման է ենթարկվել ոստիկանություն և տվել բացատրություն, որ կնոջ պայուսակից փողը գողացել է հունիսի 29-ին, Ծաղկունք գյուղի եկեղեցու տարածքից:

Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է քննություն:

ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )