-Shadow-Here--Shadow-Here- Ոստիկանները բացահայտել են գրպանահատության հերթական դեպքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ – ԱՄԲԻՈՆ NEWS

Ոստիկանները բացահայտել են գրպանահատության հերթական դեպքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հուլիսի 3-ին, ժամը 15.50-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողներն, օպերատիվ տվյալներն իրացնելով, Բաղրամյան պողոտայից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել դավիթաշենցի 20-ամյա մի երիտասարդի և Բադիկյան փողոցի բնակիչ, 31-ամյա մի տղամարդու:

Քաղաքացուց ընդունվել է հաղորդում, որ թիվ 47 երթուղու ավտոբուսի սրահում երկու հոգի իր գրպանից գողացել են 80 հազար դրամ:

Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Նախապատրաստվում են նյութեր:

ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն

 Տեսանյութ

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )