Ոստիկանապետի նախկին տեղակալը նշանակվել է զինվորական դատախազի տեղակալ
Հովհաննես Քոչարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության զինվորական դատախազի տեղակալի պաշտոնին: Այս մասին տեղեկանում է Գլխավոր դատախազությունից։
Աննա Վարդապետյանը հրաման է ստորագրել Հովհաննես Քոչարյանին այդ պաշտոնին նշանակելու և դասային աստիճանը համապատասխանեցնելու մասին։
Հովհաննես Քոչարյանը ՀՀ ոստիկանապետի նախկին տեղակալն էր։
