Ոսկեհասկում ողբերգական դեպք է տեղի ունեցել, կան վիրավորներ և մեկ զոհ

Ոսկեհասկում ողբերգական դեպք է տեղի ունեցել, կան վիրավորներ և մեկ զոհ

Այսօր ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզի Ոսկեհասկ գյուղում։ Պայթյունի հետեւանքով կան զոհեր և վիրավորներ։
Գյուղում Խաչատրյանների մասին պատմելիս ասում են, որ խելոք, շնորհքով, տանջված մարդիկ են։ Խաչատրյանների 12-ամյա դուստրը զոհվել է։ Քնած է եղել, պատը փլվել է աղջկա վրա։

Նշենք, որ Գյումրի ԲԿ է տեղափոխվել 2 քաղաքացի՝ հարսի մոտ ախտորոշվել է գանգուղեղային փակ վնասվածք։
AmbionNews-ին փոխանցեցին, որ օգնություն է ցույց տվել, ամբուլատոր բուժում է ստացել և դուրս է գրվել։ Սկեսուրի մոտ ախտորոշվել է դեմքի, վերին վերջույթների, վերին շնչուղիների տարբեր աստիճանների այրվածք։
Արմեն Խաչատրյանի փոխանցմամբ՝ սկեսուրի հարազատները ցանկություն են հայտնել հիվանդին տեղափոխել Երևան, այրվածքաբանական հիվանդանոց։

Share This