Ոնց կարելի է սրբատաշ տուֆը, որը մի ողջ քաղաքակրթական շերտ է պարունակում, ժամանակավոր գրաֆիտիով այլանդակել. Ճարտարապետ

Կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար, ճարտարապետ Սարհատ Պետրոսյանն անդրադարձել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ճակատային պատի գրաֆիտիով որմնանկարին և գրել.

«Յուրաքանչյուր օր զարթնում ես՝ հույս ունենալով, որ մարդկային տհասությունն ու մի երկու կոպեկ հետ գցելու մոլուցքն ավելի պակաս չափով կայլանդակի այս ֆանտաստիկ քաղաքը։ Եվ, իհարկե, դու սխալվում ես…

Ո՞նց կարելի է սրբատաշ տուֆիը, որը մի ողջ քաղաքակրթական շերտ է պարունակում, ժամանակավոր գրաֆիտիով այլանդակել»։

Share This