-Shadow-Here--Shadow-Here- Ողբերգական ավտովթար Լոռու մարզում. մահացել է 12 օրական տղա երեխա, կան վիրավորներ. shamshyan.com – ԱՄԲԻՈՆ NEWS

Ողբերգական ավտովթար Լոռու մարզում. մահացել է 12 օրական տղա երեխա, կան վիրավորներ. shamshyan.com

Այսօր` հունիսի 19-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում Վազ 2106 մակնիշի 35 MT 518 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի Ձորագետ գյուղի վարչական տարածքում, դեպի Ալավերդի ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել Դեբեդ գետի ափին։

Վթարի հետևանքով ավտոմեքենայում գտնվող 12 օրական տղա երեխան տեղում մահացել է, իսկ վարորդն ու 1 ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։

 

 

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )