-Shadow-Here--Shadow-Here- Ո՞ւմ են հանձնել Կապանում գտած ադրբեջանցուն – ԱՄԲԻՈՆ NEWS

Ո՞ւմ են հանձնել Կապանում գտած ադրբեջանցուն

Որտե՞ղ ու ովքե՞ր են բռնել ադրբեջանցի զինծառայողին։ Բռնելուց հետո ո՞ր մարմնին են հանձնել։ Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանն այս հարցերն անպատասխան թողեց՝ նշելով, որ տարածած հաղորդագությունից զատ ոչինչ ասել չի կարող։

«Դիմեք իրավապահներին»,-ասաց նա։

ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը Panorama.am-ի հեռախոսազանգերին այս պահին չի պատասխանում։ ԱՎելի վաղ հայտնել էր, եթե  Հայաստանի տարածքում ադրբեջանցի է հայտնաբերվում, ապա դրանով զբաղվում է Ազգային անվտանգության ծառայությոընը։

«Ենթադրում եմ, իրենց պետք է փոխանցվի։ Ուրիշ բան, եթե պարզվի, որ նա կապ ունի կոմբինատում տեղի ունեցած սպանության հետ, այդ դեպքում քննչական ենթակայության հարցը կլուծվի»,-ասել էր նա։

Հարցին, արդյո՞ք կոմբինատի տարածքում չեն եղել տեսախցիկներ, Գոռ Աբրահամյանն արձագանքեց՝ չի ուզում հայտնել տվյալներ, որոնք այս պահին նախաքննական գաղտնիք են հանդիսանում։

Նշենք, որ Կապանում համոզված են՝ հենց ադրբեջանցին է  սպանել  Կոմբինատի աշխատակցին։

Share This