Շուշանա վանքի առասպելը․Աշոտ թագավորի անմնացորդ սերը դստեր հանդեպ
Հայկական անհայտ գանձերի մասին թերևս շատ քիչ է խոսվում։ Դա էլ պատճառ է հանդիսանում, որ դրանք անմխիթար վիճակում են գտնվում։ Այսօր մենք ձեզ կներկայացնենք Հայաստանի խորհրդավոր և գեղեցիկ պատմություն ունեցող եկեղեցու մասին։

Արմավիրի մարզում, Ախուրյանի ափին գտնվում է այս գեղեցիկ կիսավեր եկեղեցին։ Շատերը կարծում են, որ եկեղեցին Թուրքիայի սահմանում է գտնվում, բայց ոչ՝ այն Հայաստանին է պատկանում։

ԵԿԵՂԵՑԻՆ կառուցվել է սպարապետ Աշոտ Շապուհյանի օրոք (914-918 թթ.): Նրա պատմության մասին երկու տարբերակ կա։ Ըստ ավանդույթի հայոց իշխանի մանկահասակ աղջիկը՝Շուշանիկը, Բագարանի շրջանում զբոսնելիս մոլորվում և այլևս չի գտնվում։ Վշտացած հայրը ի պատիվ դստեր Ախուրյանի ափին կառուցում է այդ գեղեցիկ եկեղեցին։


Մեկ այլ ավանդազրույցի համաձայն՝ բագարանցի տիկին Շուշանը, գտնվելով Ախուրյանի ձախ ափին, ուշանում է պատարագից և այդ պատճառով կառուցում է մի նոր եկեղեցի և անվանակոչում Շուշանա վանք։ Այսօր էլ եկեղեցին վեր է հառնում մեր առջև, սակայն վերանորգման կարիք ունի։
