Շունը փրկել է տիրոջը մահվանից

Ավստրալական Սիդնեյ քաղաքի Նոր Հարավային Ուելս նահանգում Գուչչի անունով պոմերանյան շպիցը փրկել է տիրոջը՝ հրդեհից մահանալուց։ Այս մասին հայտնում է 9News-ը։ Շան տիրոջ՝ Ջորդ Ռուտոնսկու տանը հրդեհ է բռնկվել գիշերը, 23,30-ին։ Նա արթնացել է շան բարձր հաչոցից ու տեսել, որ տունն այրվում է, ու շան հետ դուրս փախել տանից։ Հարեւանները հասել են օգնության, Ռուտոնսկուն տեղափոխել հիվանդանոց։ Հարեւաններից Ֆրեդ Սաքըրը լրատվամիջոցի հետ զրույցում փաստել է, որ շունը ճիշտ ժամանակին է ահազանգել, այլապես Ռուտոնսկին կմնար այրվող տան մեջ ու հնարավոր է մահանար՝ ծխահեղձ լինելով կամ այրվերով այնտեղ։
