«Շիրակ» գերեզմանատան եղբայրական պանթեոնում, տղաների հուշաքարերի մոտ, այսօր մատուցվել է հոգեհանգստի կարգ
Հարգանքի տուրք և խնկարկում՝ ի հիշատակ 2020 թվականի Արցախյան պատերազմում զոհված/անհետ կորած գյումրեցի զինծառայողներ Աշոտ Ազարյանի և Գրիգոր Ղանդիլյանի:
«Շիրակ» գերեզմանատան եղբայրական պանթեոնում, տղաների հուշաքարերի մոտ, այսօր մատուցվել է հոգեհանգստի կարգ, որին ներկա են եղել Շիրակի մարզպետի տեղակալ Ալբերտ Այվազյանը, Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը, Աշոտ Ազարյանի, Գրիգոր Ղանդիլյանի հարազատները, ընկերները, զինվորականեր և այլք:
2020 թվականին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմին ՀՀ ԱԾ սահմանապահ զորքերի զինծառայողներ Գրիգորը և Աշոտը մեկնել են առաջնագիծ, մարտնչել թշնամու դեմ, մարտական դիրքերում ցուցաբերել անձնական խիզախություն և անձնազոհություն:





и ещё 6
Все реакции:
25
