«Շին Արտս» ՍՊԸ-ի տնօրեն Սամվել Սահակյանը հաղորդում է ներկայացրել Գլխավոր դատախազություն «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի աշխատակիցների կողմից լիազորությունները չարաշահելու և առերևույթ կատարված ապօրինությունների վերաբերյալ

«Շին Արտս» ՍՊԸ-ի տնօրեն Սամվել Սահակյանը հաղորդում է ներկայացրել Գլխավոր դատախազություն «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի աշխատակիցների կողմից լիազորությունները չարաշահելու և առերևույթ կատարված ապօրինությունների վերաբերյալ:
Այս մասին տեղեկացնում են «Ղազարյան ընդ Փարթնըրս» փաստաբանական գրասենյակից:
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի աշխատակիցները, հանդես գալով գլխավոր տնօրեն Սերգեյ Գեննադի Վալկոյի անունից և մատնանշելով իրենց՝ Ազգային անվտանգության ծառայության նախկին աշխատակից լինելու փաստը և լայն կապերը, կարգադրիչ և այլ լիազորություններն օգտագործել են «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի շահերին հակառակ՝ նպատակ հետապնդելով իրենց օգտին օգտագործելու դրանք և վնաս պատճառելու «Շին Արտս» ՍՊԸ-ին:
Վերջիններս փորձել են հասնել այն արդյունքին, որպեսզի «Շին Արտս» ՍՊԸ-ն դուրս մղվի «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի հետ համագործակցության շրջանակներից:
Արդյունքում «Շին Արտս» ՍՊԸ-ին պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս և արժեզրկվել է «Հարավկովկասյանի երկաթուղի» ՓԲԸ-ի հեղինակությունը»,-նշված է հաղորդման մեջ:
