Շարքային Պալյան Պողոսյանի մահվան դեպքից 9 ամիս անց մեղադրյալ չկա

Անցած տարվա հուլիսին Սիսիանի դիրքերում հրդեհից մահացած 19 -ամյա ժամկետային զինծառայող Պալյան Պողոսյանի հարազատներն երեկ փակել էին Գյումրի-Երևան ավտոճանապարհի Ազատանի հատվածը։ Հարազատները պահանջում էին պաշտպանության նախարարի հետ հանդիպում։ Զինծառայողի ծնողները նշել են, որ դեպքից 9 ամիս անց դեռ պարզված չեն կատարված հանգամանքները, տեղեկություններ չունեն գործի ընթացքի մասին։ Ավելի քան մեկ ժամ ճանապարհը փակ մնալուց հետո, ոստիկաններին հաջողվել է բացել ճանապարհը, բայց պայմանով, որ ծնողների պահանջը անպատասխան չի մնա, հակառակ պարագայում նրանք այլ քայլեր կձեռնարկեն։ 2022 թվականի հուլիսին Ազատանի բնակիչ, 19 -ամյա Պալյան Պողոսյանը խորը այրվածքներ էր ստացել Սիսիանի դիրքերից մեկում, վագոն-տնակում բռնկված հրդեհից։ Նախ նրան տեղափոխել էին Զանգեզուրի հոսպիտալ, հետո` Երևանի Այրվածքաբանության ազգային կենտրոն, որտեղ էլ ինն օր անց ժամեկտային զինծառայողը մահացել էր։

Պալյան Պողոսյանի ծնողները մարտի 7-ին հանդիպելու են Սուրեն Պապիկյանի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։Հարցերը շատ են, օր օրի նոր հարցեր են ծնվում, բայց փաստն այն է, որ իրենց հարցերը պատասխան չունեն։Ի վերջո այդ օրհ դիվերսիա է եղել, սպանությո՞ւն, թե՞ պատահար, ոնց ներկայացրել է ՊՆ-ն։
Դատաբժշկական փորձաքննությունն ավարտվել է, գործը քննության փուլում է, թվում է՝ մութ կողմեր չպետք է լինեին, բայց ամիսներ անց էլ Պողոսյանների ընտանիքը չգիտի՝ ինչո՞ւ, ի՞նչ հանգամանքներում է մահացել իրենց զավակը։Ծնողներն ուզում են ճշմարտությունն իմանալ։
Պալյանի մայրը՝տիկին Գալյան ասում է՝ով ուզում է լինի, պիտի պատասխան տա…էդ ինչ ձեռք էր, որ մեզ սևազգեստ դարձրեց, էդ ինձ ձեռք էր, որ մեր երեխային կյանքին զրկեց։

Share This