Շարունակվում են Մնացականյան-Մամեդյարով բանակցությունները․ օր 2-րդ
Ժնևում շարունակվում է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Բանակցությունները անցկացվում են ԵԱՀԿ ՄԽ համանախագահության հովանու ներքո։
Մասնակցում է նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը։
Նշենք, որ սա բանակցությունների երկրորդ օրն է։ Երեկ նույնպես նույն կազմով բանակցություններ էին տեղի ունեցել, որը տեւել էր ավելի քան 7 ժամ։
