Շակիրայի գեղեցկության գաղտնիքները. վիտամին C եւ արեւապաշտպան քսուք՝ երկու Սուրբ Գրաալներ
Վիտամին C-ն եւ արեւապաշտպան քսուքը Շակիրայի երկու Սուրբ Գրաալներն են մաշկի խնամքի մեջ: Հայտնի երգչուհին նախընտրում է վիտամին C-ով շիճուկներն ու վիտամին E-ի պարկուճները։
Վիտամին E-ն հզոր հակաօքսիդանտ է, որը նվազեցնում է բորբոքումները, կանխում է մաշկի վնասումը, վերականգնում է մաշկի բնական առողջությունը եւ հարթեցնում մաշկի երանգը: Այն նաեւ մաշկի բնական սնուցիչ է եւ օգնում է վերահսկել հիպերպիգմենտացիան: Երգչուհին նաեւ հոգ է տանում մաշկի խոնավացման մասին՝ առատորեն կիրառելով խոնավեցնող քսուք։
Արեւապաշտպան քսուք ամեն օր։ «Քսեք արեւապաշտպան քսուք եւ ժպտացեք», – ասում է Շակիրան։ Նա նախընտրում է ամենաբարձր SPF արեւապաշտպան քսուքը:
Նվազագույն դիմահարդարում։ Շակիրան օգտագործում է նվազագույն կոսմետիկա՝ լինի դա մրցանակաբաշխություն, թե ընթրիք: Դիմահարդարման մեջ ընդմիջումը կարող է օգնել նվազեցնել ճաքերն ու գրգռվածությունը:Իր սլացիկ կազմվածքը պահպանելու համար Շակիրան շաբաթական վեց օր մարզվում է: Շակիրայի մարզիչ եւ լավ ընկերուհի Աննա Կայզերը բազմաթիվ գրառումներ է տարածել արտիստուհու խիստ ֆիթնես ռեժիմի մասին Ջենիֆեր Լոպեսի կողքին Super Bowl շոուում նրա ելույթից առաջ: Նրա մարզումները փոխվում են՝ կախված առաջիկա աշխատանքային օրվա ֆիզիկական պահանջներից։
