Ն. Զարյանի անվան դպրոցում դասադուլ է. աշակերտները դեմ են չարաշահումներ թույլ տված տնօրենին

Երևանի Նաիրի Զարյանի անվանի դպրոցում այս պահին դասադուլ և քաոս է։

Աշակերտները պահանջում են տնօրեն Նվարդ Հովսեփյանի հրաժարականը, որը, երեկվանից դպրոց է կանչել ոստիկանների։

Բանն այն է, որ տեսչական ստուգումներից հետո պարզվել է, որ կան չարաշահումներ։ Դրանից հետո ծնողներն ու աշակարտները պահանջում են Ն. Հովսեփյանի հրաժարականը։

Ավելին, Ն. Հովսեփյանի կողմից յուրացումների փաստի ի հայտ գալուց հետո դպրոցի երեք փոխնտօրենները ազատման դիմում են գրել։

Այս պահին դպրոցում քաոս է։

Share This