Նրա բախտը կբերի, եթե կարողանա ողջ-ողջ փախչել երկրից. բրիտանացի քաղաքական գործիչ

Ուկրաինայի քաղաքական շրջանակներում նախագահ Վլադիմիր Զելենսկու նկատմամբ դժգոհությունն աճում է, ուստի նրա փրկության միակ տարբերակը կլինի փախուստը, X սոցիալական ցանցում հայտարարել է բրիտանացի քաղաքական գործիչ Ջորջ Գալոուեյը։

«Նրա բախտը կբերի, եթե կարողանա ողջ-ողջ փախչել երկրից»,- նշել է նա։

Գալոուեյն ընդգծել է, որ ուկրաինացի քաղաքական գործիչները ԶԼՄ-ներում ավելի ու ավելի են քննադատում գործող նախագահին։ Նույնիսկ Վլադիմիր Զելենսկու կինն է ասել, որ չի ցանկանում, որ իր ամուսինն ընտրվի երկրորդ ժամկետով, հավելել է Գալոուեյը։

Նախօրեին Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտարարել էր, որ Վլադիմիր Զելենսկին վճարում է իր սխալների համար։ Նախկինում նա նախագահին մեղադրել էր ավտորիտարիզմի մեջ սահելու մեջ։

Կլիչկոյի խոսքով՝ Զելենսկու գործողությունների արդյունքում Ուկրաինայում գործնականում չեն մնացել իշխանության անկախ ինստիտուտներ, ամեն ինչ կախված է մեկ մարդու տրամադրությունից։

Share This