-Shadow-Here--Shadow-Here- «Նվիրյալների ճեմուղին» այսօր՝ նոյեմբերի 15-ին, համալրվեց ԱՐԱՄ ՍԱԹՈՒՆՑԻ հուշաքարով – ԱՄԲԻՈՆ NEWS

«Նվիրյալների ճեմուղին» այսօր՝ նոյեմբերի 15-ին, համալրվեց ԱՐԱՄ ՍԱԹՈՒՆՑԻ հուշաքարով

Հայկական մշակույթի եւ հեռուստատեսության մեջ անհերքելի ներդրում ունենալու համար Ռադիոտան հարակից տարածքում գտնվող «Նվիրյալների ճեմուղին» այսօր՝ նոյեմբերի 15-ին, համալրվեց ԱՐԱՄ ՍԱԹՈՒՆՑԻ հուշաքարով:

-Արամ Սաթունցի կենսագրությունը կապված է ռադիոյի հետ։ 25 տարի նա աշխատել է Հանրային ռադիոյում՝ որպես երաժշտական հաղորդումների գլխավոր խմբագիր, այնուհետեւ՝ նաեւ երաժշտական ձեւավորման բաժնի ղեկավար։ Նա հեղինակ է բազնաթիվ սիմֆոնիկ, կամերային ստեղծագործությունների, գրել է երաժշտություն կինոյի եւ թատրոնի համար, ունի նաեւ մանկական երգերի ժողովածու, – Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Արա Շիրինյան

– Արամ Սաթունցի՝ հայրիկիս մասին կարող եմ ասել, որ նա ռադիոյի ու հեռուաստատեսության ոլորտում իր ողջ գործունեության ընթացքում եղել է մեծ նվիրյալ, արել է ահռելի գործ, որը մինչ օրս շարունակվում է, եւ եթե մենք չհարգենք եւ չգնահատենք այն, ինչ արդեն արվել է, չենք կարող հարգել եւ գնահատել այն, ինչ պիտի արվի,- ՀԿՄ նախագահ Արամ Սաթյան

? Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )