Նոր Հայաստանը հմայք չունի
ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը կարծում է, որ այսօր Նոր Հայաստանը հմայք չունի, քանի որ համաշխարհային պատերազմի վտանգի պայմաններում անթույլատրելի է, որ կառավարությունը քննարկի զուգարանների թեման։ Որպես բազմաթիվ շքեղ ռեստորանների ծառայություններից օգտված մարդ, Պետրոսյանը առաջարկեց, որպեսզի Փաշինյանը մի ռեստորանի անուն տա, քանի որ նման բան պարզապես չկա։ Պատգամավորը նաեւ կոչ է անում քաղաքացիներին լուսանկարիչներ չդարձնել, գտնելով, որ կառավարությունը ՀԴՄ-ների տրամադրման վերահսկողության մասով սեփական մեխանիզմները պետք է ունենա։ Սրա պատճառն այն է, որ ապիկար քաղաքականության արդյունքում ներդրողները չեն գալիս Հայաստան ու հույսը ՀԴՄ-ներով բյուջե լցնելու վրա է, սակայն այդ կերպ աննշան խնդիրներ հնարավոր կլինի լուծել։ Գեւորգ Պետրոսյանը նաեւ կարծում է, որ իշխանություններին անհանգստացնում է նաեւ այն, որ իրենց վարկանիշն ընկել է, իսկ ԲՀԿ-ինը բարձրացել, ինչը գալիս է եւ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի աշխատանքից եւ կուսակցության գրագետ գործելաոճից։
