Նոր Զելանդիայում հրաձգություն է տեղի ունեցել. երկու մարդ է զոհվել

Այսօր՝ հուլիսի 20-ի առավոտյան, Նոր Զելանդիայի Auckland CBD նահանգում շինհրապարակում հրաձգության զոհ է դարձել երկու մարդ, հայտնում են տեղական լրատվա

Առավոտյան ժամը 7:20-ի սահմաններում (Երևանի ժամանակով՝ 23:20-ին) Քուին փողոցի վերանորոգման փուլում գտնվող շենքում զինված տղամարդը կրակ է բացել պոմպային որսորդական հրացանով:

միջոցները։

Վարչապետ Քրիս Հիփքինսը հաստատել է, որ ոստիկանները «վնասազերծել» են կասկածյալին փոխհրաձգության ժամանակ։

Նա նաև հայտնել է, որ կրակոցների հետևանքով՝ վիրավորվել է վեց մարդ, այդ թվում՝ ոստիկաններ։ Նրանցից երեքի վիճակը ծանր է, մյուսների վիճակը գնահատվում է միջին ծանրության։

«Ոստիկանությունը գաղափարական կամ քաղաքական դրդապատճառներ չի բացահայտել»,- ասել է Հիփքինսը։

NZ Herald-ը նշում է, որ հրաձգության հեղինակը 24-ամյա մի երիտասարդ է, որը տնային կալանքի տակ էր գտնվում ընտանեկան բռնության համար և կրում էր էլեկտրոնային մոնիթորինգի թևնոց:
Share This