-Shadow-Here--Shadow-Here- Նորվեգիայում դժգոհ են ՈԻԵՖԱ-ից – ԱՄԲԻՈՆ NEWS

Նորվեգիայում դժգոհ են ՈԻԵՖԱ-ից

Նորվեգիայի ֆուտբոլի կանանց հավաքականի Կարոլինա Հանսենը հայտարարել է, որ ՈՒԵՖԱ-ն շատ քիչ գումար է տրամադրում ֆուտբոլի Եվրոպայի կանանց առաջնությանը։

Անգլիայում մեկնարկած Եվրոպայի հերթական առաջնության մրցանակային հիմնադրամը կազմում է 16 մլն եվրո, մինչդեռ անցած տարի  տղամարդկանց առաջնության պարգևավճարը եղել է 371 մլն եվրո։

«Այն փաստը, որ գումարների տարբերությունը մեծ է, մեզ հիասթափեցնում է։ ՈՒԵՖԱ-ն որքան շատ ներդրումներ կատարի կանանց առաջնությունում, այնքան թիմերը մեծ գումարներ կծախսեն մարզազգեստի և զարգացման համար։ Կարծում եմ, ՈՒԵՖԱ-ն պետք է ավելի շատ ուշադրություն դարձնի մեզ», – ասել է նորվեգացի ֆուտբոլիստուհին։

Նրան աջակցել է նաև Նորվեգիայի տղամարդկանց հավաքականի նախկին խաղացող Էրլանդ Խանստվեյդը, որն այժմ ֆուտբոլիստների արհմիության ղեկավարն է։

«ՈՒԵՖԱ-ն անընդհատ բարձրաձայնում է, որ առաջնության հիմնադրամը կրկնապատկել է և 8 մլն եվրոյից դարձրել է 16 միլիոնի։ Բայց պետք է նշենք, որ տղամարդկանց անցած առաջնության հիմնադրամն ավելացվել է 70 մլն եվրոյով», – նշել է նախկին ֆուտբոլիստը։

ՈՒԵՖԱ-ում կանանց ֆուտբոլի բաժնի ղեկավար Նադին Կեսլերն այդ կապակցությամբ հայտարարել է, որ այդ բնագավառում իրենք կատարում են փոփոխություններ, որոնք դրական ազդեցություն են թողնում։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )